Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյան. «Դավիթ Հովհաննիսյանը չի մասնակցել որեւէ անօրինական գործողության»

Օգոստոս 26,2016 19:30

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանի գործով բողոքը: Վերջինս շարունակելու է կալանքի տակ մնալ:

Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն 1 տարի է, ինչ Դավիթ Հովհաննիսյանի հետ պայքարի մեջ է: Նա նշեց, որ Դավիթ Հովհաննիսյանը բազմաթիվ անգամներ թույլ չի տվել, որ տեղի ունենա բախում քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ:

«Իմ դեմ եմ վկայություն տալիս, բայց ի օգուտ Դավիթ Հովհաննիսյանի պետք է ասեմ՝ Սարի թաղում Դավիթ Հովհաննիսյանը մոտացավ ինձ եւ մեղադրեց, թե  ինչու է ժողովուրդը Սարի թաղում հայտնվել: Իհարկե՛, ես դրա պատասխանը ունեմ ու տվել եմ, բայց Դավիթ Հովհաննիսյանը դեմ էր Սարի թաղ գալուն:

Իմ աչքով եմ տեսել՝ Դավիթ Հովհաննիսյանը չի մասնակցել որեւէ անօրինական գործողության՝ քար նետել կամ նման բաներ: Դավիթ Հովհաննիսյանը եղել է իմ  աչքի առաջ, նման բան չի եղել: Սա մնացած դատավարությունների շարունակությունն է, երբ պարզապես մարդկանց ապօրինի ձեւով զրկում են ազատությունից»,- ասաց Դավիթ Սանասարյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031