Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» Հ/Կ-ն ահազանգում է

Օգոստոս 26,2016 21:09

2016թ. հուլիսի 17-30 ոստիկանության գործողությունների տուժած անձինք ենթարկվում են հետապնդումների

Այն քաղաքացիները, ովքեր 2016 թվականի հուլիսի 17-30-ն ընկած ժամանակահատվածում տուժել են ոստիկանության անօրինական գործողություններից և որպես վկա կամ տուժող հրավիրվում են ՀՀ Հատուկ քննչական ծառայության կամ ՀՀ Քննչական կոմիտեի կողմից, այնուհետև գործատուների և անհայտ այլ անձանց կողմից ենթարկվում են հետապնդումների: Հետապնդումները հիմնականում դրսևորվում են հետևյալ կերպ.

  • Ընտանիքի անդամները կամ 2016 թվականի հուլիսի 17-30 ոստիկանության անօրինական գործողություններից տուժած անձինք ազատվում են աշխատանքից,
  • Անհայտ անձինք այցելում են տուժածների բակ՝ զրուցում հարևանների հետ, հարևանների միջնորդությամբ հորդորում տուժածներին «հեռու մնալ այս գործերից»,
  • Ոստիկանության աշխատակիցները առանց որևէ հիմնավորման և օրինական առիթի այցելում են տուժածների բակ, զրուցում հարևանների հետ՝ տուժածների վերաբերյալ տարածելով քրեական հանցագործության մեջ մեղադրվելու և շուտով պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հորինված և կեղծ տեղեկություններ:

Այս առնչությամբ դիմում ենք ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը, ՀՀ քննչական կոմիտեին և իրավապահ մարմիններին՝ առավել զգոնություն և հետևողականություն դրսևորել 2016 թվականի հուլիսի 17-30-ն ընկած   ժամանակահատվածում տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանության նկատմամբ և բացառել նրանց նկատմամբ ճնշումների և ահաբեկումների դրսևորումները: Անվտանգությունից ելնելով՝ տեղեկատվությունը տրամադրած տուժած քաղաքացիների անունները չեն հրապարակվում:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031