Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՕԿ-ի աշխատակիցը Կիեւյան կամրջի վրա մարդու կյանք է փրկել

Օգոստոս 26,2016 21:20

Երեկ ցերեկը միջին տարիքի մի տղամարդ Կիեւյան կամուրջից նետվելու փորձ է կատարել, սակայն վերջին ակնթարթին վրա է հասել ու նրան կանխել է այդ պահին մեքենայով կամրջով ընթացող մի քաղաքացի:

Aravot.am-ին հայտնի դարձավ, որ քաղաքացու կյանքը փրկողը աշխատում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում: Նա Աբգար Բալբանյանն է: Վերջինի պատմելով՝ ինքը օլիմպիական կոմիտեի մեքենայով գնալիս է եղել Դավթաշենում գտնվող Օլիմպիավան: «Կամրջի վրայով ընթանալիս նկատեցի մոտ 50 տարեկան մի տղամարդու, որի պահվածքն ինձ տարօրինակ թվաց: Մեքենայի ընթացքը դանդաղեցրի: Նա ձեռքի տոպրակը նետեց գետնին ու սկսեց բարձրանալ ճաղերի վրա: Թե ինչպես եմ հասցրել արգելակել մեքենան, վազել ու հասնել, չեմ զգացել:

Հիշում եմ, որ երբ հասա այդ տղամարդուն, նա արդեն անցել էր ճաղերից այն կողմ: Հասցրի վերջին ակնթարթին թեւերի տակից գրկել ու ետ բերել: Դրանից անմիջապես հետո վրա հասան երկու ոստիկաններ, որոնք, ենթադրում եմ, որ այդտեղ ծառայություն էին իրականացնում եւ իրենք էլ էին հեռվից նկատել այդ մարդուն: Եկան նաեւ ԱԻՆ-ը, շտապ օգնությունը՝ հոգեբան բժիշկով: Ես արդեն չհետաքրքրվեցի, թե այդ մարդը ով է եւ ինչի համար էր գնում այդ քայլին: Ասեմ միայն, որ նա ալկոհոլ էր օգտագործել՝ երբ նրան գրկեցի, խմիչքի հոտ առա: Երբ արդեն ամեն բան կարգավորվել էր, մոտեցա այդ մարդուն ու ասացի՝ քեզ երկար կյանք եմ մաղթում: Կյանքին ուրիշ աչքերով նայիր, այն հիասքանչ է»:

Հարցին, թե ինչպե՞ս ուժերը բավարարեցին անծանոթին փաստացի օդում պահել, Աբգար Բալբանյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, մի գերբնական ուժ էր: Դեր խաղաց նաեւ այն, որ ժամանակին ջրագնդորդ եմ եղել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Samvel says:

    А имя Маша.я Находу как бы придумал, но оказалось она Маша

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031