Լրահոս
Օրվա լրահոսը

Անկում`վեցամսյա աճից հետո

Օգոստոս 27,2016 15:30

«Այն, ինչ գրանցվել է, իրականում մեզ պետք է մտահոգի, ահազանգ պետք է լինի ոչ միայն հանրապետության նախագահի եւ վարչապետի, այլեւ բոլորիս, յուրաքանչյուր հայի համար»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը` անդրադառնալով Ազգային վիճակագրական ծառայության՝ օրերս հրապարակած տնտեսական ակտիվության ցուցանիշներին: Դրանց համաձայն՝ հուլիս ամսին աննախադեպ անկում է գրանցվել Հայաստանի տնտեսությունում` 4.3 տոկոս:

Մինչդեռ վերջին հինգ տարիների ընթացքում տնտեսական անկման ամենամեծ ցուցանիշը կազմել է 0.5 տոկոս: Քաղաքական զարգացումները, որոնք նույնպես իրարամերժ բացատրություններ ունեն, ըստ մեր զրուցակցի՝ էական դեր են խաղացել. «Այն, ինչը որ իրականում քաղաքացիական հասունացած խնդիրներ են, ոմանք փորձեցին քաղաքականացնել: Եվ խնդիրն առաջ քաշողները, եւ հանգուցալուծողները, չեմ կարծում, որ ճիշտ մեկնակետերից մոտեցան հարցին: Այստեղ էլ բավական լրջագույն վերլուծության կարիք ունենք, ու չեմ կարծում, թե դրանք պետք է սքողել, ծածկադմփոց անել: Հուլիսյան վերջին դեպքերը լինեն, թե անցած տարվա էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիաները Բաղրամյան փողոցում՝ որքան շուտ փորձենք մոռանալ, հետագայում դրանք ավելի շատ ու շուտ կարող են մեզ հիշեցնել: Քաղաքականությունը սերտորեն կապված է տնտեսության հետ, եւ զարմանալի կլիներ, եթե տնտեսությունը դրանից ցնցումներ չապրեր»:

ԱՎԾ-ի «գեղանկարչական» ունակությունների եւ տարվա առաջին կիսամյակի տնտեսական տվյալների վերլուծությունը` կարդացեք վաղվա «Առավոտում»:

 

«Առավոտ»

26.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031