Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ունե՞նք մեկ դար ժամանակ

Օգոստոս 27,2016 10:00

Քանի որ երբեմն իմ հասցեին կարդում եմ քննադատություններ՝ «համահարթեցնելու», «ակնարկներով խոսելու», «համ մեխին, համ նալին խփելու», ենթադրում եմ, որ իսկապես պատահում է, որ հստակ եւ հասկանալի չեմ արտահայտում իմ կարծիքը: Ուստի եւս մեկ անգամ հայտնեմ իմ տեսակետը, ինձ թվում է՝ միանշանակ ձեւակերպումներով: Ոստիկանական գնդի վրա զինված հարձակման մեջ ես ոչ մի հերոսական, ոչ մի ռոմանտիկ եւ առավել եւս՝ ոչ մի «ազգափրկիչ» բան չեմ տեսնում: Զինված ներքաղաքական պայքարն ինձ համար անընդունելի է: Գիտեմ, որ նման կարծիքը «իշխանությանը ծառայելու» մեղադրանքների, հայհոյանքների եւ անեծքների տարափ է առաջացնում: Չնայած կան մարդիկ (նրանք, իհարկե, փոքրամասություն են կազմում, բայց կան), որոնք կիսում են իմ այդ տեսակետը, բայց չեն ցանկանում այն հայտնել՝ վախենալով վերոհիշյալ մեղադրանքներից եւ հայհոյանքներից: Մեկ այլ կարեւոր գործոն է, իհարկե, հիմնական զանգվածին դուր գալու ցանկությունը: Մինչդեռ ինձ թվում է՝ ցանկացած մտածող մարդու պարտքն է հակադրվել «ռոմանտիկ հույզերին», եթե այդ մարդը տվյալ հույզերը չի կիսում, եւ եթե, գումարած դրանք, ցանկանում է ապրել Հայաստան պետությունում:

 

Իշխանությունները 25 տարի հանցագործություննե՞ր են կատարում, ընտրություններ են կեղծում, գողանում են եւ այլն: Այո, այդպես է: Բայց հնարավոր չէ հանցագործությունը շտկել մեկ այլ հանցագործությամբ: Եթե մեկը (ներեցեք) միզում է շքամուտքում, նրան հնարավոր չէ կարգի հրավիրել՝ մեկ այլ շքամուտքում միզելով: Պարզապես կլինեն երկու միզողներ, եւ կունենանք երկու կեղտոտ շքամուտք՝ ոչ ավելին: Օրինազանցին հնարավոր է արդյունավետ հակազդել միայն օրինական ճանապարհով: Դա կարող է շատ սուր, շատ անզիջում, զանգվածային պայքար լինել:Պայմանը մեկն է՝ այն պետք է լինի օրինական, մասնավորապես՝ ոչ զինված: Նման հաջող պայքարի օրինակները բազմաթիվ են՝ տեղ չծախսենք թվարկելու համար:

 
Այդպիսով, առաջին փաստարկը, որով արդարացվում է ոստիկանական գնդի վրա զինված հարձակումը, հետեւյալն է՝ «բա որ իշխանությունները…», որին հետեւում է մեր 25 տարվա արատների նկարագրությունը: Երկրորդ փաստարկն է՝ «բա Ֆրանսիական հեղափոխությունը» (1789-93), «բա Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը» (1917), «բա Մոնկադա զորանոցի գրոհը» (1953): Ռուսաստանն այդ հեղաշրջումից հետո մեկ դար է՝ չի կարողանում ուշքի գալ: Կուբան շարունակում է մնալ աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը: Ֆրանսիային նույնպես պահանջվեց մոտավորապես մեկ դար՝ մի քանի հեղափոխություններով եւ ռեստավրացիաներով, ուշքի գալու համար:

Հարց. Հայաստանն ունի՞ հավելյալ մեկ դար՝ նման ցնցումների համար:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (20)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    Զարմանումե մ, թե ինչից եզրակացրեցիք , որ փոքրամասնությունն է մտածում ձեզ պես՞։
    հարցում եք պատվիրել, թե ձեր միջավայրով եք որոշել։
    փաստերը կարծում եմ լրիվ հակառակն են վկայում- զինյալների հետ համակարծիք ցուցարարները չափազանց քիչ են , իհարկե լաչառ են ու ակտիվ։
    ես էլ եմ Ձեզ համակարծիք էս հարցերում հազար տոկոս, էլ ո՞վ մնաց))))

    • Հրանտ Պապիկյան says:

      Լրիվ նույն բանն էի ուզում գրել, տեսա արդեն կա…
      Այդ ՛՛ակտիվ՛՛ մասսան ուղղակի մեծ կոնցենտրացիա ունի ՖԲ ում, այն էլ մարդա մի քանի ֆեյքով: Երբեմն գրելու ոճից ու նույն տառասխալներից պարզ երևում է որ նույն մարդն է մի քանի անունով գրոտում: Իսկ դրանց հետ գլուխ դնել ու հակադարձ ՛՛ակտիվություն՛՛ ցուցաբերելը շատ նորմալ մարդկանց համար՝ անիմաստ և անպատվաբեր գործ է:
      Պարոն Աբրահամյան, Դուք կամ սոց ցանցերի պատկերով եք այդ վիճակագրությունը արել, կամ էլ՝ վատ շրջապատ եք ընկել…

  2. Լավատես says:

    Ձեր շենքի եւ ոչ մի իսկական բնակիչ ձեր շենքի շքամուտքը չի ապականի, հետեւաբար ապականում են կամ ձեր շենքի ամեն տեսակ հայկական ազգանուններով նորաբնակները կամ էլ ընդհանրապես դրսից քոչվոր մեկը՝ որը իրենց քոչվորական ավանդույթի համաձայն այդ շենքի բնակիչներին պարզապես ատում է: Նմանապես ապականում են Պետության շքամուտքը ամեն տեսակ հայկական ազգանուններով, բայց քոչվոր ծնունդով, տեղացիներին անկեղծորեն ատող մարդանմաններ: Մեր օրենքները տեղացիներին է վերաբերում, որոնք առանց այդ էլ չեն ապականում, բայց օրենք չկա, որը արդյունավետ կկանխի առաջին հերթին եւ ոչ թե ապականելուց հետո կպատժի: Մեզ մոտ ոչ բժշկությունը, ոչ էլ օրենսդրությունը հիվանդությունը ու օրինազանցությունը կանխարգելու ու դրա համար մարդկանց զանգվածային դաստիարակելու ոչ գաղափարախոսություն ունի, ոչ էլ նպատակ:

  3. Տիգրան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան..Դուք կարողանում եք լավ հոդվածներ գրել….բայց մեկ-մեկ էլ բաներ եք գրում, որ չի հասկացվում, թե ինչ եք ուզում ասել…. ես շատ վաղուց շատ ավելի պասիվ եմ, քան փողոց դուրս չեկող շատ հայեր..իմ ակտիվությունը երեւի թե միայն Առավոտի էջերում է: Բայց պասիվ լինելով հանդերձ, ես հաճախ չեմ ընդունում այն օրինակները, որ երբեմն բերում եք, ինչպես օրինակ սա, որ ասում եք, թե «Եթե մեկը (ներեցեք) միզում է շքամուտքում, նրան հնարավոր չէ կարգի հրավիրել՝ մեկ այլ շքամուտքում միզելով»: Մեկ այլ շքամուտքում միզես, որ ի՞նչ լինի: Բայց եթե այլ տարբերակ չկա բացատրելու դիմացինիդ, պիտի ոչ թե մեկ այլ շքամուտքում, այլ ԻՐ ՎՐԱ միզես, որ հասկանա:

    • Հրանտ Պապիկյան says:

      Հաշվի առնելով Ձեր իսկ նշած՝ պասսիվ լինելը, ՛՛այլ տարբերակը՛՛ հենց ԴՈՒՔ չեք տեսնում, բայց ուզում եք, որ ՈԻՐԻՇՆԵՐԸ միզեն ձեր փոխարեն…

      • Տիգրան says:

        Հրանտ Պապիկյան, չգիտեմ, թե քեզ որքանով է ծանոթ «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքը: Իմ մեկնաբանությունը պարզապես արտացոլում էր այդ սկզբունքը, որի կողմնակիցն եմ: Ինչ վերաբերվում է պասիվությանս, ապա պասիվ եմ միմիայն այն պատճառով, որ Հայաստանում ծավալվող ոչ մի գործողություն չեմ համարում իմը (իսկ դրա իրավունքը ես ունեմ), հետեւաբար ոչ էլ ցանկություն ունեմ, որ մանավանդ ինչ-որ մեկն իմ փոխարեն գործս անի: Հենց որ համարեմ, որ ծավալվող որեւէ գործողություն իմն է, հավատա, շատ ակտիվ կլինեմ: Իսկ դու, որ ըտենց լավ ակտիվ ես, կասե՞ս, թե ում կողմից ես կամ էիր ակտիվ՝ Սասնա ծռերի կողմնակիցների՞, թե՞ նրանից շատերին հիվանդանոց ուղարկողների:
        Հ.Գ. Իսկ համարյա բոլոր մեկնաբանությունները մեկնաբանելու քո ակտիվությամբ անցար նույնիսկ Հ.Շ.-ին: Գուցե Առավոտում աշխատանքի՞ անցնես:

        • Նորիկ says:

          Տիգրան, էդպես չի։Պապիկյանն իմ մեկնաբանությանը չի մեկնաբանել։Այ սենց բանի տեղ չդրեց իմ մեկնաբանությանը։Խիստ նեղացած եմ Պապիկյանից։))))

        • Հ.Շ. says:

          իմ պարագային, դիտողութիւնը իրողապէս հիմնավորված չէ, Տիգրան ջան

          ճիշտ է որ հոդվածներուն հաճախ կ’արձագանգեմ,
          սակայն քիչ է պատահում որ մեկնաբանություն մեկնաբանեմ

          (ի դէպ, Հրանտը ինծի ալ չպատասխանեց…
          հակառակ ուղղակի խնդրանքիս…)

        • Հրանտ Պապիկյան says:

          Ճիշտն ասած չեմ տեսել որ պատասխանեմ, ընդամենը ժամանակ չի եղել, ուրիշ ոչինչ:
          Տիգրան ջան, դու կարող ես ունենալ քո կարծիքը, վերլուծել ուրիշների մտքերը.. ոչ ոք իրավունք չունի քեզ պարտադրել իր տեսակետները: Բայց այն պահից, երբ դու մեկնաբանություն ես գրում, դրանով այդ կարծիքը դնում ես քննարման, ավելի ճիշտ՝ հրավիրում ես գնահատել քո կարծիքը…
          Ես էլ քո կարծիքը այդ կերպ եմ գնահատել, մեկ ուրիշինը՝ այլ կերպ, մյուսին էլ ընդհանրապես չեմ անդրադարձել, ո՞րն է խնդիրը: Դրա իրավունքն էլ ես ունեմ, այդ իրավունքը ինձ տալիս է յուրաքանչյուրդ՝ հրապարակավ արտահայտելով իր տեսակետը մի տիրույթում, որը հենց միայն քննարկման համար էլ տրամադրված է:
          Ի՞նչն եք ուզում որ ես անպայման ասեմ, իմ վերաբերմունքը մարգինալների ու լյումպենների այդ խմբակի նկատմա՞մբ…
          իրենց պատերազմի հերոսներ հորջորջող և հայի արյուն թափող հանցագործների՞…
          ՝՝Կմեռնենք բայց չենք նահանջի՛՛ գոռացող, բայց հետո խելոք հանձնվող ֆուֆլոների՞…
          Հիմա էլ հիվադասենյակի կահավորանքի համար նվնվացող ու իրենց առաջառրված մեղադրանքը իբր թե չհասկացող անմեղսունակների՞ մասին ասեմ իմ կարծիքը, ասեցի էլի…
          Անդրադառնալով Հ.Շ. ի հարցին ասեմ, որ իրոք իրավապահները այս հարցում ուղտի ականջում քնած դուրս եկան: Սեֆիլյանին հենց ապօրինի զենք և զինված խմբի ստեղծում էր մեղսագրվում, այսինքն ինֆորմացիա կար, և կարող էին կանխել:

        • Հրանտ Պապիկյան says:

          Ասեմ, որ ակտիվ էլ եղել եմ վերջին դեպքերի հետ կապված ու կարծիքս ուղիղ աել եմ: Մի քանի հղումներ տամ,լիովին կարող ես կարծիքիցս տեղյակ լինել՝
          https://life.panorama.am/hy/news/2016/08/01/hrant-papikyan/510161

          Դրանից հետո եղան հարցազրույցներ, որտեղ արդեն առանց այդ կատակային ոճի՝ անդրադարձել եմ այդ խայտառակ դեպքին, որը ՉՊԵՏՔ է տեղի ունենար մեր երկրում՝
          https://life.panorama.am/hy/news/2016/08/04/հրանտ-պապիկյան/510892#.V6MaX_D0a5U.facebook
          ….
          https://life.panorama.am/hy/news/2016/08/05/artur-vanoyan-hrant-papikyan/511165#.V6SpTzbKgk0.facebook
          ….
          https://life.panorama.am/hy/news/2016/08/08/serj-sargsyan-jirayr-sefilyan/511604#.V6j_4_NmB5s.facebook
          Այդքանը որ կարդաս, կարող ես դու էլ քո գնահատականը տալ իմ տեսակետներին, բավարարվա՞ծ ես

  4. Ruben says:

    Առկա են հարցեր՝.
    -Ինչպե՞ս անփորձ ու չվարժված մի փոքրիկ խումբ զենք ձեռք բերեց, հարձակվեց ոստիկանական մարտունակ գնդի վրա եւ գրավեց: Սա «գեներալ Գոմես՝ Սերոժ»-ի հերթական անեկդո՞տն է: Թե՞ հանրապետությունում չկան անվտանգության բյուջետային օրգաններ:
    Հնարավոր է, որ Սերոժը մեկ գնդակով ցանկանում էր մի քանի նապաստակ խփել, բայց չստացվեց: Մնացորդը՝ քաղաքական դաշտից հեռացնել Ժիրայր Սեֆիլյանին (կցյալ պոչ՝ Պավլիկ «ապարանսկիի» միջոցով):
    Հնարավո՞ր է հանցագործությունը շտկել մեկ այլ հանցագործությամբ: Այո, այնպես, ինչպես
    Պինոչետը:
    «Եթե մեկը (ներեցեք) միզում է շքամուտքում, նրան հնարավոր չէ կարգի հրավիրել՝ մեկ այլ շքամուտքում միզելով:» Ձեր բերած օրինակը վերաբերում է 25 տարվա էշ խաներին եւ ի(է)շխանություններին: Հետեւանքը՝. «Homo homini lupus est»:

  5. gib.gibindus says:

    Ոստիկանական գնդի վրա զինված հարձակման մեջ ես ոչ մի հերոսական, ոչ մի ռոմանտիկ եւ առավել եւս՝ ոչ մի «ազգափրկիչ» բան չեմ տեսնում:
    Բացատրում եմ,` “ազգափրկիչ” բանը ոչ թե գնդի գրավումն էր, այլ այն, որ ԳԱՂԱՓԱՐԻ համար մեռնող մարդիկ կան Հայաստանում: Ոչ թե փողի կամ նույնիսկ ինքնապաշպանության, այլ ԳԱՂԱՓԱՐԻ համար մեռնող: Տարբերությունը հասկանու՞մ եք: Այ սրանից են վախենում: Գումիլյով, պասիոնար վիճակ և այլն: Իսկ մնացած “խորաթեքը” պատին միզելու և նման վսեմ պրոցեսների մասին`շարունակեք, նման է ստացվում:

    • Իրավաբան says:

      Գաղափարի համար մեռնող մարդիկ եղել են բոլոր ժամանակներում և երկրներում, այդ թվում Հայաստանում։
      յանի հեծանիվ ես հայտնաբերել։
      ասա գաղափարի համար մեռնող ԻՊ աշխատակից չլինի Հայաստանում։
      իմաստըըը

    • Իրավաբան says:

      Յանի բան ես ասում, նոր ես քնից հելե։
      գաղափարի համար մեռնող մարդ միշտ եղել ա և լինելու ա։
      նույն ծաղկից օձը թույն ա քամում, ծեղուն ՝ մեղր։
      քո տրամաբանությամբ եթե ԻՊ տեռորիստ գա ու մեռնի մեր երկրում,
      երանություն ա՞՞

      • gib.gibindus says:

        Բալիկ ջան, դա ես չեմ ասում`Գումիլյով ձաձան ա ասում: Այդ մարդկանց մինիմալ քանակ է պետք որոշ խնդիրներ լուծելիս: Իսկ եթե ասածդ ԻՊ-ն դա իսլամակամ պետությունն է, ապա տես, թե ինչ դժվար է պայքարել նրանց դեմ: Գաղափարի դեմ պայքարելը դժվար է: Իսկ երանություն կարելի է զգալ “պադեզդում” միզելուց:

        • Հրանտ Պապիկյան says:

          Էդ ո՞վ ա է գաղափարի համար մեռնողը, Պավլիկը՞… բա ե՞րբ ա պլանավորել դա անի, հաջորդ անգա՞մ…))))))))))))))

  6. Նորիկ says:

    Հարց. Հայաստանն ունի՞ հավելյալ մեկ դար՝ արտագաղթի էս տեմպը կասեցնելու համար։
    Ու սենց լիքը հարցեր կարելի ա տալ․․․․Հա, համ էլ բարի գալուստ, պարոն Աբրահամյան։

  7. Հ.Շ. says:

    Յարգելի Խմբագիր,

    . ակնարկելով ձեր ներածականին, անկեղծօրէն, ես ել նկատել եմ թէ պարբերաբար ու երբեմն հակում ունիք մի բան ասելու, եւ քիչ անդին՝ անոր ճիշտ հակառակը. սակայն անոր հիմնական պատճառը հաւանաբար արդար եւ հաւասարակշռված լինելն է, առաւել՝ այդ politically correct ըսուած մտաւորական կաշկանդումը, որից դժվար կարող է ազատագրվիլ մեծ թիւով ըներցողներ փափաքող որեւէ թերթի խմբագիր, ներկայ ժամանակներին

    . ես ել զրամանում եմ «փոքրամասնութեան» վերաբերեալ ձեր ակնարկով:

    գործողութեան խղճալի ձախողութիւնը ցայտուն ու հաստատուն փաստն է թէ Հայութեան մեծամասնութիւնը կիսում է այս Խմբագրականին մէջ պարզված յստակ եւ առողջ տեսակէտը (զորս թէեւ կարելի էր դեռ շատ աւելի բացատրել եւ հիմնավորել, սակայն հասկանում եմ որ բառերու քանակի սահմանափակումներ ունիք. հիմնականը ըսված է այդտեղ.)

    . իսկ այս նիւթով Հայութեան մասսայական մեծամասնութեան լռութիւնը չի բացատրվիր միայն վախով – թեկուզ կա այդ ազդակը, եւ խօսքը միայն խօսքերի նկատմամբ վախի մասին չէ… –

    այդ լռութիւնը կը բացատրուի, նաեւ, սառն անտարբերութեամբ. այսինքն, ոչ միայն կան հայեր որ հետեւում են լուրերին, եւ իրենց ուսերն են բարձրացնում, քմծիծաղով, այլ կան նոյնիսկ շատեր որոնք չեն հետեւում անգամ, հիտաքրքրված իսկ չեն թէ ինչ է պատահում, եւ կը նախընտրեն իրենց ուշադրութիւնն ու ժամանակը ուրիշ բաներու տրամադրել

    . սակայն նաեւ մեծամասնութեան այդ լռութեան պատճառով է որ հասանք այս զարհուրելի կէտին՝ հայու ձեռքով հայու արիւն թափեցաւ, հայ հողի վրայ: Մինչդեռ, եթէ աւելի կանուխ «համարձակէինք» քննադատել այդ ափ մը մոլորած ծայրահեղականների այլազան պոռթկումները – կամ զգաստացնել զանոնք, յանուն տարրական բանականութեան եւ նաեւ յանուն վեհագոյն Գաղափարի -, թերեւս կարելի կ’ըլլար առաջքը առնել բիրտ ու մարդասպանական արարքին: Տարիներէ ի վեր է որ անոնք, ուղղակի եւ բացայայտօրէն, ամէն առիթով յայտնում էին թէ վերջիվերջո գործելու են մի այսպիսի արարք… ոնց որ լինէինք Գաբրիել Մարկեսի Crónica de una muerte anunciada նորավէպի կացութեան մէջ…

    . միակ լուրջ մտահոգությունը որ կայ այս նիւթով՝ Պետութեան ցուցաբերած անկարողութիւնն է՝ առաջքը առնելու այսպիսի արարքների, ազդու կերպով կանխելու անոնց կազմակերպումը:

    Այս իմաստով պէտք է որ քննադատվի իշխանությունը. որովհետեւ, եթէ դեռ հայերի մեծամասնությունը պատրաստ է, յանուն ազգային գերագոյն նկատողությունների, ներողամիտ լինել պետութիւնը ներկայացնող կառոյցների նկատմամբ, պէտք է որ գոնէ անոնք լինեն բաւարար զօրեղ, սկիզբնից թոյլ չտալու համար որ հայրենի հողի վրայ տեղի ունենան այսպիսի զինեալ եւ մահասփիւռ պոռթկումներ

    • իսկ, Հրանտ ջան,
      վերեւի մեկնաբանութեանս ամենավերջին կէտի մասին ի՞նչ է արդեօք քո կարծիքը

      այսօր Երեւանի մէջ եթէ մեթրոյի կայարան մը, ինչ-որ որոշ բնոյթի հանրային շէնք մը կամ նոյնիսկ պարզապէս շուկայ մը նկարել ուզես, արդէն անմիջապէս երկու հուժկու ոստիկաններ քովդ կը բուսնին յանկարծ եւ ջնջել կու տան առած լուսանկարդ (վկայութիւն է այս) : Մինչ, իրենք զիրենք բազմիցս, բառացիօրէն ապստամբ հռչակած խմբակ մը անձիք կարող են զինամթերք դիզել, ոստիկանատան գրաւում դաւադրել եւ կատարել, առանց որ անվտանգութեան ծառայութիւնները տեղեակ ըլլան եւ կարենան խոչընդոտել անոնց խելագար եւ արիւնահեղ գործողութիւնը…

      ասիկա մտահոգիչ թերացում չէ՞, Պետութեան կողմէ…

  8. Մարդամեկ says:

    Բա լավ , էտ խեղճ ժողովրդին ինչի ծեծեցին .
    Երբ որ նայում ես թե ոնց են տանում , բռնությամբ ակամաից հիշում ես սովետի թվականները.
    Այնպես որ արդեն կորցրել ենք 25 տարի եվ մնացել է 75 որ մի դարը լրանա.
    Իսկ զինված խմբի կատարածը դա հոգեկան ճգնաժամի արդյունք է.
    Իսկ միզելու օրինակը լռիվ դզեց .
    Հարց, արդիոք միայն միցում է , թե՞ ….

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031