Լրահոս
Օրվա լրահոսը

Ձվեր ու լոլիկներ են նետել ՌԴ-ում Ուկրաինայի դեսպանատան վրա (Տեսանյութ)

Օգոստոս 28,2016 10:34

Ուկրաինական անկախ տեղեկատվական գործակալությունը՝ ՈՒՆԻԱՆ-ը հաղորդում է, որ երեկ երեկոյան մի քանի տասնյակ մարդիկ հարձակվել են ՌԴ-ում Ուկրաինայի դեսպանության շենքի վրա: Նրանք պարզել են «Ձեռքերդ հեռու մեր դիվանագետներից», «Չենք մոռացել, չենք ների» եւ այլ կարգախոսներ:

RD_UkrainaՀավաքվածները ձվեր ու լոլիկներ են նետել դեսպանության վրա:

Ոստիկանությունը նախապես գիտեր չարտոնված ցույցի մասին եւ ուժեղացրել էր անվտանգության միջոցառումները: Հարձակումից հետո նրանք բերման են ենթարկել երեք հոգու:

https://www.youtube.com/watch?v=Y24Ks523uM4

«Լայֆ» ռուսական գործակալությունը հաղորդում է, թե այս ցույցը պատասխան էր Կիեւում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հետ օգոստոսի 27-ին կատարվածի, երբ անհայտ անձինք Ռուսական գիտության եւ մշակույթի կենտրոնի շենքի վրա մակագրություններ էին արել՝ պահանջելով ազատ արձակել ՌԴ-ում ապօրինի ազատազրկված ուկրաինացիներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031