Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Գալստյան. Որտեղ առաջադրել ենք թեկնածուներ, իսկ դա շուրջ 10 համայնքներ են, հաղթելու ենք

Օգոստոս 28,2016 17:11

Օգոստոսի 25-ից 30֊-ը Ստեփանավանին հարակից անտառներում ընթանում է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Մեծն Մուրադ» երիտասարդական միության տարեկան բանակումը, որին մասնակցում են միութենական շուրջ 50 երիտասարդներ։

Օգոստոսի 28-ին Հնչակյան երիտասարդներին այցելության էին գնացել ՍԴՀԿ Հայաստանի վարչության անդամները` Նարեկ Գալստյանի գլխավորությամբ։ Երիտասարդների հետ հանդիպման ժամանակ Նարեկ Գալստյանը կարևորեց ամենամյա բանակումներ անցկացնելու ավանդույթը, որը խնդիր ունի կրթել երիտասարդներին` թե՜ գաղափարապես, թե՜ մարմնապես։

SDHK«Առաջիկայում մենք մխրճվելու ենք ընտրական գործընթացի մեջ։ ՍԴՀԿ֊ն մարդկանց միայն գաղափար և ծրագրեր կարող է առաջարկել։ Դուք բոլորդ ձեր դերակատարությունն եք ունենալու։ Ուրեմն և պետք է քաղաքացիների հետ շփումների ժամանակ բարձր պահեք մեր կուսակցության հեղինակությունը։ Այժմ մենք մասնակցում ենք տեղական ընտրություններին։ Որտեղ առաջադրել ենք թեկնածուներ, իսկ դա շուրջ 10 համայնքներ են, հաղթելու ենք։ Բայց առջևում կա ավելի մեծ ճակատամարտ։ Այն գաղափարների ճակատամարտ է, որտեղ պետք է հաղթենք»,֊ իր խոսքում նշել է Նարեկ Գալստյանը։

ՍԴՀԿ մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031