Լրահոս
Օրվա լրահոսը

«Rammstein»-ը սկսել է ձայնագրել նոր սկավառակ (Տեսանյութ)

Օգոստոս 28,2016 19:35

«Rammstein» ռոք խումբը սկսել է նոր սկավառակի ձայնագրման աշխատանքները: Այս տեղեկությունը, ըստ Rock-vector.com կայքի, փոխանցել է խմբի ստեղնահար Քրիստիան Լորենցը:

«Առաջին հերթին մենք կցանկանայինք ամբողջ աշխարհին ցույց տալ, որ մենք դեռ միասին ենք եւ աշխատում ենք նոր երաժշտության վրա: Մենք արդեն սկսել ենք հավաքել նոր երգերի գաղափարներ եւ զարգացնել դրանք: Դժվար է ասել, թե ինչքան կտեւի նոր սկավառակի ձայնագրման գործընթացը, քանի որ լինում են օրեր, երբ ամեն ինչ հարթ է լինում, բայց լինում են նաեւ շատ վատ օրեր, երբ ցանկություն է լինում ամեն ինչ նորից սկսել: Այդ պատճառով կապրենք, կտեսնենք, բայց նոր սկավառակը վստահաբար կլինի»,- մասնավորապես ասել է Լորենցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031