Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը ոչ մի կարիք չունի խառնվել այս ամենի մեջ, սա Հայաստանի հարցը չէ». Ռուբեն Կիրակոսյան. (Տեսանյութ)

Օգոստոս 29,2016 18:07

Ուրբաթ օրը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովի պաշտպան՝ Ռուսաստանի հայ փաստաբանների միության նախագահ Ռուբեն Կիրակոսյանը վստահեցնում է, որ առաջին դեպքը չէ, երբ ռուս գործարարներին անհիմն մեղադրում են անօրինական գործողությունների մեջ:

«Կա մի հայտարարություն Ամերիկայից, որ Միրոնովը անօրինական գործողություն է կատարել, ասել են՝ որտեղ տեսնեք, բռնեք, բայց ինչի համար, ինչ է արել, չեն ասել: Մեղադրական չի ներկայացվել, կարող ենք միայն ենթադրել՝ ինչ է մասին է խոսքը գնում, գործով տարբեր թղթերից հավելվածներ կան, որ խիստ հանցանք է կատարել, քսան տարվա պատժի վտանգ կա, բայց ոնց, ինչպես, ուզում ենք հասկանալ»,- ասաց պարոն Կիրակոսյանը:

Aravot.am-ի հարցին, թե ինչ եք տեսնում այս պատմության մեջ, պարոն Կիրակոսյանն ասաց՝ ամենաքիչը իրավաբանություն. «Ինչ ուզեք, կարող եք տեսնել… հիմա միջազգային վատ դրություն է՝ առավել եւս Ռուսաստանի հետ կապված, ամեն ինչ այդ համատեքստում է: Առաջին դեպքը չէ, որ ռուս բիզնեսմեններին տարբեր տեղերում բռնում են, բայց Հայաստանը ոչ մի կարիք չունի խառնվել այս ամենի մեջ, սա Հայաստանի հարցը չէ»:

Մեր դիտարկմանը, թե Միրոնովի կինն ավելի վաղ ասել էր, թե այս տարի ամուսինը Հնդկաստան էլ է գնացել, վերադարձել, ինչո՞ւ հենց Հայաստանում գտան հետախուզվող Միրոնովին, պարոն Կիրակոսյանը պատասխանեց. «Դրա պատասխանը չունենք»:

Մանրամասները` տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031