Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան Գերմանիայից պահանջում է հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւից. Новое Время

Օգոստոս 29,2016 19:20

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է` Անկարան Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներին թույլ կտա այցելել Ինջիրլիքի ռազմակայան, եթե Գերմանիան հրաժարվի Բունդեսթագի ընդունած այն բանաձեւից, որը «1915թ. հայերի սպանությունները ճանաչում է որպես ցեղասպանություն»: Այս մասին հայտնում է Новое Время-ն:

Ըստ Չավուշօղլուի` Գերմանիայի կառավարությունը պետք է ցույց տա, որ իր համար ընդունելի չէ Բունդեսթագի այդ որոշումը:

Հավելենք, որ Գերմանիայի արտգործնախարարությունը չի մեկնաբանել Չավուշօղլուի հայտարարությունը: Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող  բանաձեւի ընդունումից հետո Անկարան Բունդեսթագի պատգամավորներին արգելել էր այցելել Ինջիրլիքի ռազմակայան:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031