Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Էդվարդ Նալբանդյանին

Օգոստոս 29,2016 20:21

Օգոստոսի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Սագանելիձեին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը Գիորգի Սագանելիձեին հաջողություն մաղթեց՝ երկու հարևան երկրների միջև փոխգործակցությունն առավել սերտացնելու նրա կարևոր առաքելության մեջ:

Giorgi-Saganelidze_2

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Սագանելիձեն նշեց, որ մեծ պատիվ է ներկայացնել Վրաստանը դարավոր բարեկամ Հայաստանում, և ընդգծեց իր պատրաստակամությունը՝ ներդնելու առավելագույն ջանքեր` ուղղված բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը:

Զրուցակիցներն անդրադարձան Վրաստանի վարչապետի՝ Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին։

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ համագործակցությունը տնտեսական, առևտրի, ենթակառուցվածքների, էներգետիկայի, մշակութային ոլորտներում, անդրադարձ արվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը։

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետ Հայաստանի համատեղ ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031