Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Արարատ Խանդոյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Օգոստոս 30,2016 18:42

Քիչ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյան) մերժվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արարատ Խանդոյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին փաստաբան Արա Ղարագյոզյանի միջնորդությունը:

Արարատ Խանդոյանը դատարանի դահլիճում հայտարարեց, որ կայացվել է քաղաքական որոշում, և դատավորը պատվեր է կատարում:

Aravot.am-ի հետ զրույցում Արա Ղարագյոզյանը նշեց, որ իրենց համար սպասելի որոշում էր և մտահոգություն հայտնեց, որ չունենք դատավորներ, արդարադատություն, բոլորը կախված են մեկ մարդուց և նրանք չեն կարող ինքնուրույն որոշումներ կայացնել. «Որևէ դատավոր այսօր չի կարող որևէ այլ բան անել: Այս գործերից երևում է, որ 20 հոգի էին, 20-ին էլ կալանավորեցին, բայց որևէ ոստիկան այն տղայի աչքը հանելու համար չկալանավորվեց, լրագրողներին ծեծի ենթարկելու համար` ևս: Այսինքն` ընտրովի կալանավորում է տեղի ունենում»:

Փաստաբանից հետաքրքրվեցինք, քանի որ օրեր առաջ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի («Միայնակ Գայլ») կալանքի դեմ բողոքի քննության միջնորդությունը, արդյոք նրա` կալանքի տակ մնալը չի՞ խանգարի նրան մասնակցելու ՏԻՄ ընտրություններին, (նա առաջադրվել է  Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում,-Տ.Հ.) փաստաբանը պատասխանեց. «ՏԻՄ մասին» օրենքը հստակ սահմանում է, որ եթե անձը կալանավորված է լինում, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, նա ունի ընտրվելու և ղեկավարելու իրավունք: Երբ քրեական գործը գնաց դատարան, դատավարություն եղավ, ու Վերաքննիչ, Վճռաբեկ դատարանները սպառեցինք, այդ դեպքում անձը կզրկվի նման իրավունքներից: Բայց հիմա միայն կալանքի հարցն է  քննարկվում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031