Լրահոս
Օրվա լրահոսը

Լավագույն մարզական վարչական շրջան է ճանաչվել Նորք-Մարաշը

Օգոստոս 31,2016 11:07

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի «Ջրաշխարհ» համալիրում կազմակերպված «Երևանյան մարզական ամառ 2016» մարզամշակութային միջոցառմանը: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կյանքի կոչվող ու արդեն հաճելի ավանդույթ դարձած այս միջոցառումը, որն ուղղված է մարզական կյանքի աշխուժացմանն ու առողջ ապրելակերպին, դարձել է սիրված ու սպասված: Երևանի 12 վարչական շրջանների թիմերի շքերթով մեկնարկած միջոցառումն ուղեկցվել է ցուցադրական ելույթներով: Հանդիսատեսին ողջունել են նաև պարային սիրված խմբեր: Երրորդ տարին անընդմեջ անցկացվող միջոցառման շրջանակում վարչական շրջանների թիմերը մրցել են միմյանց հետ տարբեր մրցախաղերում:

«Երևանյան մարզական ամառ 2016» մրցախաղի արդյունքներով լավագույն մարզական վարչական շրջան է ճանաչվել Նորք-Մարաշը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիմը, իսկ երրորդ տեղը` Նոր Նորք վարչական շրջանը: Հաղթող թիմերին գավաթները հանձնել ու շնորհավորել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հանդիսավոր արարողության շրջանակում պարգևներ են հանձնվել նաև «Երևանյան ամառ 2016» եռամսյա ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի համար անցկացված 8 մրցաշարերից բաղկացած փառատոնում հաղթած վարչական շրջանների թիմերին:

Երեք տարի անընդմեջ «Առողջ սերունդ՝ պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնի գավաթը շահելու համար էլ այն մշտապես հանձնվել է Աջափնյակ վարչական շրջանին:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031