Լրահոս
Օրվա լրահոսը

Վերակազմյալ-Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է ԲՀԿ հետ միասնական ցուցակներով

Օգոստոս 31,2016 12:38

Աշնանը Հայաստանի մի շարք համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք առաջին անգամ անցկացվելու են նոր Ընտրական օրենսգրքով: Հետևաբար` այս ընտրությունները փորձաքար են դառնալու թե՛ իշխանության և թե՛ նոր ընտրական համակարգի համար ընդհանրապես:

Վերակազմյալ-Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն իր մասնակցությունն է բերելու առաջիկա ՏԻՄ ընտրական գործընթացներին: Հաշվի առնելով տարիների սերտ համագործակցային հարաբերություններն ու կայուն փոխվստահությունը Վերակազմյալ-Սոցիալ |Դեմոկրատ Հնչակյան կուսակցության և Բարգավաճ Հայաստան կուսակցության միջև, ինչպես նաև ընտրություններում հաղթանակ տանելու՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության մեծ հնարավորությունները՝ Վերակազմյալ-Սոցիալ  Դեմոկրատական Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը որոշում է կայացրել գալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ միասնական ցուցակներով և սատարել նրա կողմից առաջադրված թեկնածուներին:

Կոչ ենք անում մեր կուսակիցներին և համակիրներին ակտիվորեն մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և իրենց ձայնը տալ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը:

 

ՎՍԴՀԿ կենտրոնական վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031