Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցող մարզիկները Ծաղկաձորում որոշեցին լավագույներին (Ֆոտոշարք)

Օգոստոս 31,2016 20:08

Ծաղկաձորի օլիմպիական բազայում այսօր ավարտվեց ՀՀ նախագահ մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը, որին մասնակցեցին հանրապետության մարզերի եւ Երեւան քաղաքի թիմերը, ընդհանուր առմամբ՝ 165 մարզիկ:

Փակման արարողությանը ներկա էին սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը:

P8312222 P8312425 P8312385 P8312443 P8312465

Պարոնայք Գաբրիել Ղազարյանը եւ Արտեմ Սարգսյանը ողջունեցին բոլոր մասնակիցներին՝ նշելով սոցիալական այս խավը մեր հասարակության լիիրավ հատվածն է եւ որ նրանց բոլոր խնդիրները, այդ թվում նաեւ՝ առողջ ապրելակերպի, գտնվում են ՀՀ նախագահի եւ կառավարության մշտական ուշադրության ոլորտում:

Մասնակիցները մրցել են շախմատ, սեղանի թենիս, բազկամարտ, շաշկի, դարթս, եռամարտ եւ բասկետբոլ մարզաձեւերում: Անհատական մարզաձեւերի հաղթողներն ու մրցանակակիրները պարգեւատրվեցին ՀՀ նախագահի դրամական խրախուսանքներով: Դրամական պարգեւներ ստացան նաեւ բասկետբոլում մրցանակային տեղ զբաղեցրած թիմերի բոլոր անդամները:

Թիմային հաշվարկով հաղթող եռյակը կազմեցին Երեւան քաղաքը, Սյունիքի եւ Լոռու մարզերը, որոնց հանձնվեցին նախագահի հատուկ գավաթներ:

Արարողության ավարտին նախարարներ Գաբրիել Ղազարյանն ու Արտեմ Սարգսյանը հաշմանդամություն ունեցող 12 մարզիկների նվիրեցին մարզումային անվասայլակներ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031