Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևանյան ամառ 2016»-ն ամփոփվել է. «Ցտեսություն ամառ»

Օգոստոս 31,2016 22:52

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվող «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի այս տարվա միջոցառումներն ամփոփվել են Կարապի լճի հարակից տարածքում կազմակերպված համերգային ծրագրով: «Ցտեսություն, ամառ» միջոցառումը հագեցած էր «Երևանյան ամառ 2016»-ի մասնակից արտիստների երաժշտական և պարային կատարումներով, նորաձևության ցուցադրություններով:  Երաժշտական համարները՝ Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ էին՝ գեղարվեստական ղեկավար, Երևանի պատվավոր քաղաքացի Երվանդ Երզնկյանի դիրիժորությամբ:

Միջոցառմանը ներկա Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ամփոփելով «Երևանյան ամառ 2016» ավանդական դարձած ծրագիրն, ընդգծել է, որ մայրաքաղաքն ամռան ամիսների ընթացքում ապրել է մարզական և մշակութային աշխույժ, փառատոնային ու հետաքրքիր առօրյայով:

«Ավարտվեց ևս մեկ ամառ և, գնահատելով «Երևանյան ամառ» եռամսյա ծրագիրը, կարող ենք արձանագրել, որ այն, հիրավի, ծառայեց նպատակին՝ ավելի հետաքրքիր ու բովանդակալից դարձնելով մայրաքաղաքում իրենց ամառային հանգիստ անցկացնող մեր համաքաղաքացիների և զբոսաշրջիկների օրերը: Ուրախությամբ պետք է շեշտեմ, որ ամռան ողջ ընթացքում ամենատարբեր ժանրի  միջոցառումներ անցկացվեցին վարչական բոլոր շրջանների կենտրոնական այգիներում, հրապարակներում և մշակութային միջոցառումների հարթակ դարձած մի շարք այլ հատվածներում: Եռամսյա ծրագրով անցկացված միջոցառումների և դրանց հաջողության համար, իհարկե, պետք է շնորհակալություն հայտնենք բոլոր մասնակիցներին և հատկապես մեր համաքաղաքացիներին, ովքեր նոր շունչ ու նոր լիցքեր են փոխանցել: Շարունակելով ձևավորված ավանդույթները՝ մենք «Երևանյան ամառ» ծրագրի նոր գաղափարներով կհանդիպենք արդեն հաջորդ տարի», – եզրափակել է Արամ Սուքիասյանը:

Երևանի քաղաքապետի տեղակալը «Երևանյան ամառ 2016» ծրագրին ակտիվ մասնակցության համար շնորհակալագրեր է հանձնել մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչներին և անհատներին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031