«Հայաստանում կհայտնվեն տարբեր ծռեր, որոնք թույլ չեն տա հողեր հանձնելու խոսակցություններ». Դավիթ Սանասարյան

«Հայաստանում կհայտնվեն տարբեր ծռեր, որոնք թույլ չեն տա հողեր հանձնելու խոսակցություններ». Դավիթ Սանասարյան

«Իշխանությունները տարբեր տարիներին տարբեր հակասական հայտարարություններ են արել, իրենց գործողություններով հերքել են իրենց ասածը: Օրինակ՝ ասել են, որ նման բան չեն քննարկում, հետո պարզվել է, որ քննարկել են: Ասել են՝ այսպես չի լինելու, հետո այդպես է եղել, նրանց ասածն ինձ վստահություն չի ներշնչում»,- այսպես է մեկնաբանում քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը իր կատարած հայտարարությունը, թե «Սասնա ծռերը» կանխեցին հողերի հանձնումը:

Պաշտոնական լուրերի համաձայն, հողային փոխզիջումների հարցը կքննարկվի համապարփակ փաթեթի շրջանակում, երբ ԼՂ կարգավիճակի հարցը օրակարգային դառնա, Aravot.am-ը Դավիթ Սանասարյանից հետաքրքրվեց, «Սասնա ծռերը» կանխեցին հողերի հանձնումը հայտարարության հիմքում հիմնավոր տեղեկությո՞ւնն էր, փաստեր, թե՞… Ի պատասխան՝ Դավիթ Սանասարյանն ասաց. «Եթե ասում են՝ մինչեւ կարգավիճակի հարցը չլուծվի, տարածքների փոխզիջման մասին խոսք չի կարող լինել, այդ կարգավիճակի հարցն էլ շատ հեղհեղուկ է, ընդհանրապես չպետք է քննարկվի Արցախից մի թիզ հող տալու թեման, դա հակապետական ու հակաարցախյան դիրքորոշում է:

«Սասնա ծռերը» ցույց տվեցին, որ անկախ նրանից, թե այս կամ այն իշխանավորը ինչ է մտածում, բոլորը պետք է զգոն լինեն այդ հարցում, իշխանական տարբեր ներկայացուցիչներ տարբեր բաներ են ասում, մեկն ասում է՝ փոխզիջումներ պետք է լինեն, տարածքների զիջում եւ այլն, «Սասնա ծռերը» ցույց տվեցին, որ որեւէ մեկը չպետք է գնա այդ քայլին: Հայաստանում կհայտնվեն տարբեր մարդիկ, տարբեր ծռեր, որոնք որ թույլ չեն տա, որ նման խոսակցություններ լինեն: «Սասնա ծռերը» հստակ դրա վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնել են»:

Տարիներ առաջ «Հարսնաքարի» հայտնի դեպքի ժամանակ, երբ սպանվել էր բժիշկ Վահե Ավետյանը, Դավիթ Սանասարյանը դեպքը դատապարտեց ու ընդդեմ սպանությունների ակցիաներ կազմակերպեց, նրանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչն է փոխվել, որ «Սասնա ծռերի» ակցիայի ժամանակ ոստիկանների սպանությունը չդատապարտեց ու ընդդեմ այդ սպանությունների պայքար չեղավ: Քաղաքակա՞ն նպատակահարմարություն կա՞՝ մեր հարցին, պատասխանեց.

«Եթե քաղաքացիները դուրս են գալիս իրենց իրավունքների պաշտպանության ու մի կողմում ոստիկանությունն է, որը իշխանության պատվերն է կատարում, որի արդյունքում տեղի է ունենում նման դեպք, սա լրիվ ուրիշ իրավիճակ է ու լրիվ ուրիշ իրավիճակ է, երբ մարդ են սպանում, որովհետև այդ մարդն իրենց ասածը չի անում: Լրիվ տարբեր իրավիճակներ են, «Սասնա ծռերի» դեպքում եղել է փոխհրաձգություն, «Սասնա ծռերը» չէին գնացել մարդ սպանելու, եթե մարդ սպանելու գնացած լինեին, կսպանվեր գեներալ Եղիազարյանը, Վալերի Օսիպյանը եւ այն երիտասարդը, որին թույլ տվեցին գնալ իր հարսանիքին մասնակցել: Ոստիկանի կորուստ ունենք, ինձ համար ցավ է, բայց թող արդար դատաքննություն լինի եւ ամեն մարդ իր կատարածի համար պատասխան տա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Vardan says:

    դուք աղմուկ բարձրացրիք, թե հողերը հանձնում են, հեղաշրջման փորձ արեցիք՝ ջարդվեցիք, արանքում ուզեցաք օգտվեք, էդտեղ էլ չկարողացաք,,,
    հիամ էլ, էլի դուք, պնդում եք, թե դուք կանխեցիք հողերի հանձնումը ՃՃՃ
    ձեզանից բացի հողերը հանձնելուց խոսացել են մենանակ ադրբեջանի իշախանությունները,
    հետաքրքիրա, Դավիթ Սանասարյանի ադրբեջանցի “ախպեր-ընկերները” մի բանով կարողացան օգուտ տան նրան, մեր պետության դեմ պայքարում, էտքան լավամարդի էր դուրս գալիս Դավիթը ադրբեջանցիների համար, իրա հային գցնելով, ու վատաբանելով

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք