Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հավաքականը պարտվեց Չեխիային

Օգոստոս 31,2016 23:25

ffa.am. Քիչ առաջ Չեխիայի Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի ստադիոն» մարզադաշտում ավարտվեց Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը։ Դաշտի տերերը հաղթեցին 3:0 հաշվով: Առաջին խաղակեսում աչքի ընկան Լադիսլավ Կրեյչին և Վացլավ Կադլեցը: Հանդիպման վերջնամասում գոլի հեղինակ դարձավ Յան Կոպիկը:

Սեպտեմբերի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2018թ. Աշխարհի գավաթի խաղարկության առաջին ընտրական հանդիպումը Դանիայի հավաքականի հետ: Խաղը կկայանա Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում: Սկիզբը ժամը 20:00-ին:

1-0` Լադիսլավ Կրեյչի, 4

2-0` Վացլավ Կադլեց, 34

3-0` Յան Կոպիկ, 87

Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով`

1. Արսեն Բեգլարյան, 19. Հովհաննես Համբարձումյան, 3. Վարազդատ Հարոյան, 5. Գաել Անդոնյան (21. Դավիթ Մանոյան, 46), 15. Հրայր Մկոյան, 6. Կառլեն Մկրտչյան (4. Տարոն Ոսկանյան, 70), 22. Գոռ Մալաքյան (16. Դավիթ Հակոբյան, 76), 14. Գեղամ Ղադիմյան (11. Արթուր Սարկիսով, 46), 18. Հենրիխ Մխիթարյան (17. Արտակ Եդիգարյան, 38), 10. Գևորգ Ղազարյան (23. Արաս Օզբիլիս, 46), 8. Մարկոս Պիզելլի (9. Ռուսլան Կորյան, 61)

Պահեստայիններ՝ 

12. Գոռ Մանուկյան, 13 Անատոլի Այվազով, 2. Գևորգ Հովհաննիսյան, 7. Զավեն Բադոյան, 20. Դավիթ Արշակյան

Գլխավոր մարզիչ՝ Վարուժան Սուքիասյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031