Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին կուրսեցիները խոստացան նոր էջեր գրել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզական պատմության գրքում

Սեպտեմբեր 01,2016 20:35

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում Գիտելիքի օրը դիմավորեցին ավանդույթի համաձայն՝ բուհի բակում, Սուրբ Խաչքարի մոտ:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, փոխնախարար Արսեն Քարամյանը, Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոններ, ծանրորդներ, բուհի շրջանավարտ Գոռ Մինասյանը եւ ինստիտուտի ուսանող Սիմոն Մարտիրոսյանը: Այս անգամ տոնական օրվան միախառնվել էր նաեւ անսահման թախիծ. դասախոսները եւ ուսանողները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված իրենց հասակակից հայ զինվորների հիշատակը, ծաղիկներ դրեցին այսօր նրանց հիշատակը խորհրդանշող խաչքարին:

sport-2

Spotr_1

Ինստիտուտի ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանը, ողջունելով դասախոսներին եւ ուսանողներին, որոնցից շուրջ 350-ն այս տարի առաջին անգամ են ոտք դնում ֆիզիկական կուլտուրայի մայր բուհ՝ բոլորին մաղթեց առողջություն եւ հիմնավոր ուսումնառություն: «Դուք ճիշտ մասնագիտություն եք ընտրել՝ սպորտը եւ դա ձեր սրտի ցանկությունն է: Մեր բուհում ուսանել եւ ուսանում են հանրապետության գրեթե բոլոր լավագույն մարզիկները, որոնք միջազգային մրցասպարեզներում միշտ բարձր են պահում մեր Հայաստան երկրի պատիվը, իսկ անհրաժեշտության դեպքում պաշտպանում են մեր սահմանները:

Այնուհետեւ, կինեզիոլոգիայի ֆակուլտետի գերազանցիկ ուսանողուհի, ուսանողական գիտական խորհրդի նախագահ Նաիրա Մարտիրոսյանը ավանդույթի համաձայն գիտելիքի խորհրդանշական բանալին փոխանցեց սամբոյի Եվրոպայի փոխչեմպիոն Հարություն Խոջոյանին: Վերջինը բոլոր առաջին կուրսեցիների անունից երդվեց, որ կպահպանեն բարի ավանդույթները, կանեն ամեն բան՝ բուհի մարզական գրքում նոր վառ էջեր գրելու եւ ֆիզկուլտուրայի ինստիտուտի ուսանողի պատիվը բարձր պահելու համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930