Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյան. «Մեզ համար չկա վերադարձ անցյալին»

Սեպտեմբեր 01,2016 21:50

Սեպտեմբերի 1-ին Նախագահ Բակո Սահակյանի անունից տեղի է ունեցել տոնական ընդունելություն ՝ նվիրված Արցախի Հանրապետության  հռչակման 25-ամյակին:

Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ Արցախի Հանրապետության  հռչակումը կարեւոր ու շրջադարձային իրադարձություն էր, որը նոր ու փառահեղ էջ բացեց մեր ժողովրդի պատմության մեջ:

010916-NakhagPashtYndArts25Amyak-(1)--Info

«Արցախի Հանրապետության կայացումը ողջ հայ ժողովրդի ընդհանուր ձեռքբերումն է, նրա մեծագույն հաղթանակներից մեկը: Նրա անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են եւ ենթակա չեն շահարկումների ու սակարկության: Մեզ համար չկա վերադարձ անցյալին: Յուրաքանչյուր նման փորձ հղի է անկանխատեսելի հետեւանքներով եւ դատապարտված է ձախողման: Մենք նայում ենք միայն դեպի ապագան, որը մեր ժողովրդի եւ պետության համար անպայման լինելու է պայծառ ու լուսավոր», ընդգծել է Արցախի Հանրապետության Նախագահն իր ելույթում:

Ընդունելությանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից, հյուրեր արտերկրից:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930