Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Հարությունյան․ «Հարկադիր կատարողի առաքելությունը բարդ է և պարտավորեցնող»

Սեպտեմբեր 02,2016 19:15

Մարզային այցելությունների շրջանակում այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ։  Բաղրամյանի և Էջմիածնի տարածաշրջանային բաժանմունքներում Ծառայության ղեկավարին ներկայացվել են ստորաբաժանումների աշխատանքները, առկա խնդիրները։

Մարզային բաժնում՝ Արմավիրում, անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ընդգծվել են Ծառայության առջև դրված խնդիրների անխափան կատարման կարևորությունն ու գործունեության արդյունավետության բարձրացման առաջնահերթությունները։ «Իրականում հարկադիր կատարողի առաքելությունը բարդ է և պարտավորեցնող։ Այն պահանջում է և՛ մասնագիտական պատշաճ գիտելիքներ, և՛ պատասխանատվության բարձր զգացում, և՛ նվիրվածություն ու նրբանկատություն։ Ձեր ամենօրյա աշխատանքում ըմբռնումով մոտեցեք քաղաքացիների խնդիրներին՝ հավատարիմ մնալով ձեր կոչմանը»,-ընդգծել է Ծառայության ղեկավարը։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Արմեն Հարությունյանը ևս մեկ անգամ նշել է աշխատանքում յուրաքանչյուր հարկադիր կատարողի նախաձեռնող լինելու կարևորությունն ու տվել համապատասխան հանձնարարականներ։

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող Ծառայության Միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930