Լրահոս
Օրվա լրահոսը

Երթի մասնակիցն ուշաթափվեց

Սեպտեմբեր 02,2016 21:44

Ի պաշտպանություն՝ «Սասնա ծռեր»-ի կազմակերպված երթի մասնակիցներից մեկը Հանրապետության Հրապարակ մետրոյի մոտակայքում հանկարծ ուշաթափվեց: Նրա համար փորձեցին Շտապօգնություն կանչել ու օգնեցին բարձրանալ գետնից:

Երթը շարունակվում է եւ ուղեկցվում է «Հայեր միացեք», «Սասնա ծռեր», «Ազատ, անկախ Հայաստան» վանկարկումներով, ծափերով ու սուլիչների ձայնով: Մասնակիցները կրում են նաեւ «Սասնա ծռեր» գրությամբ հսկա պաստառներ: Մի քանի հոգի որոշեցին հայհոյախառն կոչեր անել, սակայն  մյուսները նրանց սաստեցին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930