Լրահոս
Օրվա լրահոսը

Կոյուղին խառնվում է Զանգուին, սնուցում արտերը, անասուններն են խմում այդ ջրից (տեսանյութ)

Սեպտեմբեր 03,2016 18:20

Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքում առաջնային և կարևոր խնդիրը, որ նշեց համայնքի ղեկավար Պետիկ Աղաջանյանը, դա Գագարինի, Ծաղկունքի և Գեղամավանի միջև կոյուղատարի վթարված վիճակն է: Կոյուղին խառնվում է Զանգու գետին, որից սնուցվում են արտերը, անասուններն են խմում այդ ջրից, իսկ գարշահոտությունը քամու ուղղությամբ տարածվում է դեպի բնակավայրեր:

Մոտ 300 տնտեսություն և 1150 բնակչություն ունեցող Ծաղկունք համայնքը Գեղարքունիքի մարզի հնագույն բնակավայրերից է: Վերջին տարիներին այս համայնքում որոշակի աշխատանքներ են կատարվել համայնքապետարանի միջոցներով: Գյուղում իր լուրջ ներդրումն ու աջակցություն ունի նաև Դար հիմնադրամը: Սակայն դեռ առկա են հիմնախնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում:

Սեւան հեռուստաընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930