Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում մեկնարկեցին ՌԴ մշակույթի օրերը (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 03,2016 22:52

Հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության եւ ՌԴ մշակույթի նախարարության 2016-2018 թվականների համագործակցության ծրագրի հիման վրա օգոստոսի 20-ից սեպ­տեմ­բերի 18-ը Հայաստանում կանցկացվեն Ռուսաստանի մշակույթի օրեր: Այդ շրջանակներում, մինչ այժմ միջոցառումներ են անցկացվել Գյումրիում եւ Ստեփանավանում: Այսօր ՌԴ մշակույթի օրերը գալա համերգով մեկնարկեցին Երեւանում: Համերգին մասնակցում էի «Օտրադա» մանկական երգչախումբը, Մարինինյան թատրոնի մենակատարներ Եվգենի Օկիմովը (տենոր), Սերգեյ Ռոմանովը (բարիտոն), Եկատերինա Սերգեեւա (մեցո-սոպրանո), Իրանա Մատաեա (սոպրանո) եւ ռուսաստանցի այլ երաժիշտներ, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը`Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

rd1

Համերգից առաջ տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ՌԴ մշակույթի փոխնախարար Սերգեյ  Օբրիվալինը կարեւորեցին երկու երկրների միջեւ մշակութային համագործակցությունները: «Կարեւորը, որ մենք մեծ մշակույթ ենք ներկայացնում, որը եւ պատմականորեն եւ մեր օրերում լուրջ դերակատարում ունի համաշխարհային մշակույթի մեջ»,- ասաց Հասմիկ Պողոսյանը: Ռուս պաշտոնյայի գնահատմամբ էլ հայ-ռուսական մշակութային համագործակցությունները «բարձր մակարդակի» վրա են: Այս օրերն ըստ Հասմիկ Պողոսյանի, առանձնանում են նրանով, որ ընդգրկում են տարբեր ոլորտներ: Ի դեպ, ՌԴ-ում ևս Հայաստանի մշակույթի օրեր են անցկացվում: Տարին մեկնարկել է մեծ ցուցահանդեսով, Կարմիր հրապարակում գտնվող Մոսկվայի պատմության թանգարանում: Հայաստանում ելույթներով հանդես են եկել Վլադիմիր Սպիվակովն իր խմբի հետ եւ այլ հայտնի երաժիշտներ:

rd2

Սեպտեմբերին կբացվի միջազգային գրքի տոնավաճառ: Կկայանան Միքայել Թարիվերդիեւի, Ստաս Նամինի ստեղծագործական երեկոներ:

Հասմիկ Պողոսյանն իր խոսքում առավել կարեւորեց Գյումրիում եւ Ստեփանավանում կայացած միջոցառումները, քանի որ Երեւանն այսպես թե այնպես հագեցած է մշակութային միջոցառումներով: Նա նկատեց, որ ներկայումս ՌԴ-ի եւ ՀՀ-ի թանգարանների միջեւ շատ սերտ համագործակցություն կա: Նախարարի տեղեկացմամբ, սեպտեմբերին, Սանկտ- Պետերբուրգում բացվելու է «Հայաստանը Մանդելշտամի աչքերով» ցուցահանդեսը:

rd3

Վերջերս Մեծ թատրոնին նորից հրավեր է ուղարկվել`Երեւանի օպերային թատրոնում հանդես գալու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930