Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Օբամա-Պուտին հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ

Սեպտեմբեր 05,2016 11:37

Չինաստանի Հանչժոու քաղաքում ավարտվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի հանդիպումը, որը տևել է ավելի քան մեկ ժամ:

Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն՝ հանդիպման ավարտին Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ երկու նախագահների հանդիպումը տևել է նախատեսվածից երկար: Նախագահները, ըստ նրա, քննարկել են Սիրիայի և Ուկրաինայի հարցերը:

Երկու նախագահների հանդիպումը Պեսկովը որակել է «լավ»: «Աշխատանքը կշարունակվի»,- եզրափակել է նա:

Գործակալությունը նշում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանի նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը և մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ G20-ի գագաթաժողովի մամուլի ասուլիսում Օբաման հայտարարել էր, որ Մոսկվան և Վաշինգտոնը լուրջ տարաձայնություններ ունեն սիրիական հարցի շուրջ: Նա նշել էր, որ այդ երկրում ռազմական գործողությունների դադարեցման համար առանցքային գործոն կարող են լինել Ռուսաստանի հետ բանակցությունները:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Լուսանկարը՝ Ռիա-Նովոստիի:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930