Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Սպառնալիքով ստիպում են Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տալ». Ալեք Ենիգոմշյան

Սեպտեմբեր 05,2016 17:14

«Հայելի» ակումբում այսօր Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ «Սասնա ծռերին» օժանդակողների ու Հիմնադիր խորհրդարանի հետ կապ ունեցող անձանց նկատմամբ առաջադրված մեղադրանքները կարելի է որակել որպես քաղաքական հետապնդում: Այդպիսին կարելի է որակել նաև Կարո Եղնուկյանին առաջադրված մեղադրանքը. «Խնդիր էր դրված առաջին իսկ օրվանից նրան չեզոքացնելու: Օժանդակության համար մեղադրանք ստացած անձանց մեծ մասը կամ Հիմնադիր խորհրդարանի անդամներ են կամ Հիմնադիր խորհրդարան նախաձեռնության շրջանակից են կամ նրանց հարազատներից ու մոտիկ ընկերներից»:

Պարոն Ենիգոմշյանը ցավով նշեց, որ Մհեր Մազմանյանին, որը տան միակ կերակրողն էր, ունի վեց զավակ, հուլիսի 17-ին զանգ ստանալու համար մեղադրանք է առաջադրվել. «Զանգ ստանալը մեղք է համարվում այս իշխանությունների համար: Մեկուկես ամիս է՝ ընտանիքն իր միակ կերակրողից զրկված է»:

Ալեք Ենիգոմշյանը հավաստիացրեց, որ ճնշումները դեռ շարունակվում են. «Վարչախմբի ներկայացուցիչները, քանի որ քրեական ապացույցներ չունեն  «Սասնա ծռերի», նրանց օժանդակողների ու քաղբանտարկյալների, Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ, դիմում են իրենց սովորական սպառնալիքներին, թե Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ ցումունք պիտի տաք, այլապես ձեր նկատմամբ լրիվ այլ շինծու մեղադրանք է առաջադրվելու: Այս ամբողջը նույն տրամաբանության մաս է կազմում: Ծիծաղելի է ինձ ներկայացված մեղադրանքը, քանի որ ինձ մեղադրում են, որ տեսել ու ասել եմ, թե քանի զրահատեխնիկա է մոտենում և որ  փողոցից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930