Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում Սանկտ Պետերբուրգում

Սեպտեմբեր 05,2016 20:40

Սեպտեմբերի 4-ին Սանկտ Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցում Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Պողոս աբեղա Վարդանյանի հանդիսապետությամբ տրվեց հանրապետական մաղթանք՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի անկախության 25-ամյակին, որին հաջորդեց «Վերնատուն» մշակութային կենտրոնում կայացած հատուկ միջոցառում:

Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը շնորհավորեց ներկաներին Արցախի անկախության 25-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ «25-ամյա անկախությունը մեր բոլորի տոնն է, քանի որ ձեռք է բերվել համայն հայության միասնականության շնորհիվ»:

Հրայր Կարապետյանն իր ելույթում անդրադարձավ արցախյան ազատամարտի պատմությանը, ինչպես նաև ներկայացրեց հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումներն ու մոտեցումները:

Ելույթներով հանդես եկան նաև Սանկտ-Պետերբուրգի օրենսդիր մարմնի պատգամավոր Ալեքսեյ Վորոնցովը, ԱՊՀ երկրներից փախստական երեխաների և տեղահանված երեխաների «Լաստոչկա» միջազգային կենտրոնի տնօրեն Ադելինա Մնացականովան, գիտական և մշակութային ոլորտի հայտնի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևորականներ:

Միջոցառման ընթացքում նաև ցուցադրվեց Լեռնային Ղարաբաղի անկախության 25-ամյակին նվիրված ֆիլմ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930