Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքանով կկատարեմ վերեւի հրահանգները, կպարզվի աշխատանքում». «Ա1+»

Սեպտեմբեր 05,2016 21:54

«Հեռուստառադիոպետկոմ»-ի եւ «Արմենպրես» գործակալության նախկին նախագահ ու տնօրեն, «Հայք» թերթի խմբագիր, քաղաքական-հասարակական գործիչ Տիգրան Հակոբյանն ինքնառաջադրվել է  Հեռուստատեսության եւ  ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար:

«Ես տեսա, որ մրցույթ է հայտարարվել, մասնակցել եմ,  օգոստոսի 22-ին առաջին փուլն անցել եմ, մասնագիտացված հանձնաժողովի անդամները կողմ են քվեարկել, այնտեղ թեստավորում էր՝ հարց ու  պատասխան էր եւ այլն:  Մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ իմ թեկնածությունը պետք է մտնի ԱԺ օրակարգ,  եւ պատգամավորները պետք է որոշեն, թե ես ինչքանով եմ համապատասխանում այդ գործին»,- «Ա1+»-ին ասաց Տիգրան Հակոբյանը:

Դիտարկմանը, որ հանձնաժողովը հիմնականում  կատարում է վերեւից եկած հրահանգները, քաղաքական գործիչը պատասխանեց, որ իր բոլոր քայլերը հստակ գիտակցելով է անում. «Հիմա ինչքանով ես կկատարեմ վերեւից եկած հրահանգները կամ չեմ կատարի, կպարզվի իմ աշխատանքում, առաջ չընկնենք»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930