Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ն դանդաղ է արձագանքում Պուտինի կողմից վտանգին». Դեսպան Հերբսթ

Սեպտեմբեր 06,2016 22:50

Այսօր ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում քննարկում է տեղի ունեցել՝ Հայաստանում ժողովրդավարացման զարգացման ու ներքաղաքական իրավիճակին նվիրված: Այն կազմակերպվել էր «Policy forum Armenia»-ի  կողմից

Հնչած հարցին, թե ի՞նչ է անում պաշտոնական Վաշինգտոնը, որ կանգնեցնի ՌԴ-ի ճնշումները ՀՀ-ի վրա, դեսպան Ջոն Հերբսթը պատասխանեց.

«Արեւմուտքը, այդ թվում ԱՄՆ-ն դանդաղ է արձագանքում Պուտինի կողմից վտանգին, բայց նույնիսկ այժմ Արեւմուտքը դեռեւս չի հասկանում՝ ինչպես կարող է հակազդել ՌԴ ռազմատենչ քայլերին, այն պետությունների նկատմամբ, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն»:

Հայաստանի հարցերով փորձագետ Էնդրյու Նովյուն էլ շարունակեց՝ ասելով, որ ԱՄՆ- ՌԴ, Արևմուտք- ՌԴ հարաբերությունները հիմնականում կենտրոնացել են ՆԱՏՕ-ի անդամ պետությունների անվտանգության վրա, բայց, կարծես թե, ՌԴ-ն ավելի մեծ հնարավորություններ ունի ճնշումներ գործադրել ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող պետությունների վրա՝ Վրաստանի, Հայաստանի անկախության դեմ քայլեր ձեռնարկել. «Այս դեպքում պարզ չէ՝ ինչպես արձագանքի Արեւմուտքը, որովհետեւ, ի տարբերություն ՆԱՏՕ-ի անդամ պետությունների, չկան համաձայնագրեր ՆԱՏՕ-ի ոչ անդամ պետությունների հետ, իսկ ՌԴ-ն ՀՀ-ին վերաբերում է որպես  իր կայսրության մի մաս, ինչպես դա ընթացքում եղել է»:

Պարոն Նովյուի խոսքով, ճիշտ է՝ տարածաշրջանում ՀՀ-ն Վրաստանի հետ նորմալ հարաբերություններ ունի, բայց  Թուրքիայի ու Ադրբեջանի հետ լուրջ խնդիրներ ունի: Ըստ նրա, ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, որ ունենալով նման խնդիրներ, հնարավոր չէ տարածաշրջանում լուրջ դեր ունենալ:

«Ռենդ» կորպորացիայի փորձագետ Սթիվեն Լարըբին էլ նկատեց, որ Թուրքիան կարող է շատ ավելի հեշտությամբ դիմակայել Ադրբեջանի ճնշումներին ու համաձայնել ՀՀ հետ բարելավել հարաբերությունները, եթե ԼՂ հիմնահարցի կարգավորում լինի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930