Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ

Սեպտեմբեր 07,2016 20:50

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության և Արագ արձագանքման վարչության մասնագետները 2016 թվականի սեպտեմբերի 7-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Հանդիպումներ են տեղի ունեցել քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող Անդրիաս Ղուկասյանի և այլ անձանց հետ: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել վերջիններիս հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրները:

Ա. Ղուկասյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի հիվանդասենյակ, որտեղ կրկին պահվում է առանձին:

Ա. Ղուկասյանի հետ առանձնազրույցի ընթացքում պարզվել է, որ ապահովված են հացադուլը դադարեցնելուց հետո համապատասխան սննդակարգին անցնելու համար անհրաժեշտ պայմանները, բժշկական սպասարկման բաժնի բժիշկն ամեն օր այցելում է վերջինիս,  նախատեսվում է իրականացնել ևս մեկ բժշկական հետազոտություն: Այս հարցը Մարդու իրավունքների պաշտպանի հսկողության ներքո է:

Ա. Ղուկասյանի կողմից հացադուլը դադարեցնելուց հետո կատարված այցելության ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական անգամ ուսումնասիրել են վերջինիս բժշկական փաստաթղթերը և ստացել դրանց պատճենները:

ՄԻՊ աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930