Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արցախում այցելեց առաջնագիծ

Սեպտեմբեր 08,2016 17:51

Սեպտեմբերի 8-ի առավոտյան Արցախում Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ գեներալ-մայոր Վարդան Բալայանի, այցելեց մարտական դիրքեր՝ հայրապետական իր օրհնությունը բերելով առաջնագծում իրենց ծառայությունն իրականացնող ՊԲ հրամանատարներին և զինվորներին։ Նորին Սրբությանն ուղեկցում էին նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամները։

katolikos_3
«Մեր օրհնությունը, գնահատանքն ու շնորհակալությունը ձեզ՝ նվիրյալ ձեր ծառայության համար, որ իրականացնում եք՝ անվտանգ պահելով մեր սահմանները և պահպանելով անդորրը Արցախի, նաև Հայաստանի մեր ժողովրդի», – իր խոսքում նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

katolikos-2
Ապահով ծառայություն ցանկանալով զինվորներին՝ Վեհափառ Հայրապետը մաղթեց երիտասարդներին հաղթական վերադարձ իրենց օջախները։
Նորին Սրբությունը նաև շրջեց դիրքերում, ծանոթացավ պայմաններին։ Հայոց Հայրապետը զինվորներին խաչեր նվիրեց, ինչպես նաև սրբապատկերով խաչ՝ զինվորների ուժերով կառուցված մատուռի համար։

katolikos_4

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930