Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեն Կարապետյանին ընտրել են, որ չլինի մեկը, ով լավ հայտնի է հասարակությանը». Մովսես Դեմիրճյան

Սեպտեմբեր 08,2016 22:50

ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերից հետո ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողներին հայտնեց, որ  ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում առաջադրել է նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին եւ կուսակցության խորհուրդն էլ իր հերթին միաձայն տվել է իր համաձայնությունը:

Այս առիթով Aravot.am-ը փորձագետ Մովսես Դեմիրճյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի այս փոփոխության վերաբերյալ, որին ի պատասխան փորձագետը նախ նշեց, որ չի կարծում, թե Հովիկ Աբրահամյանը զիջել է Կարեն Կարապետյանին եւ նա էլ գալու է, որ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տա. «Կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը կապված է ՀՀ նախագահի վերջերս արած հայտարարության հետ, որ պետք է ձեւավորվի ազգային համաձայնության կառավարություն»:

Փորձագետը ենթադրում է, որ Կարեն Կարապետյանի նշանակումը ընտրված է նպատակային, որ չլինի մեկը, ով լավ հայտնի է հասարակությանը, այստեղ երկար տարիներ աշխատել է եւ հասարակությունը հասցրել է նրան ճանաչել վատ կողմերից. «Կարծում եմ ընտրվել է այնպիսի մարդ, որ այդ ամենից ապահովագրված է: Ինչու չէ նաեւ, որ սա ռուսաստանյան քաղաքականության եւ այնտեղի ինչ-որ ուժերի Հայաստանում ամրապնդման մասին է վկայում»:

Փորձագետը նաեւ Կարեն Կարապետյանի առաջադրումը կապեց հայ հասարակությանը՝ ընտրություններից առաջ ցույց տալու, որ բարձրագույն իշխանությունը պատրաստ է գնալ այն փոփոխություններին, որոնց մասին խոսեց նախագահը «Սասնա ծռերի» գործողություններից հետո:

«Մենք մյուս տարի ունենք խորհրդարանական ընտրություններ եւ խորհրդարանը ընտրելու է նախագահին, որը չի ունենալու այդքան լիազորություններ, որն ունի այսօրվա նախագահը, միգուցե դրանով է բացատրվում այս, եւ բացառված չէ՝ այլ կադրային փոփոխությունները: Քանի որ մենք հետագայում չենք ունենալու ուժեղ պրեզիդենտական կառավարում, այլ ունենալու ենք մի քիչ ապակենտրոնացված կառավարում, որտեղ մի քանի անձեր են լինելու, հետեւաբար այդ անձանց ով լինելը ավելի կարեւոր է դառնում»,-նշեց Մովսես Դեմիրճյանը:

Նախարարների մակարդակում լուրջ փոփոխություններ անելու համար առանձնապես հիմքեր չտեսավ փորձագետը, քանի որ, ըստ նրա, տվյալ նախարարը ամեն մեկը մի ոլորտի համար պատասխանատու է եւ աշխատում է ինչքան, որ հնարավոր է. «Իրականում խոսքը պետք է գնա կառավարության ղեկավարի փոփոխության, այլ ոչ թե ամբողջ անձնակազմի փոփոխության մասին, թերեւս Կարեն Կարապետյանն էլ կադրային մեծ փոփոխություններ չի անի, քանի որ նա էլ լավ հասկանում է, որ կադրային փոփոխությունները չէ, որ լուծելու են ոլորտի շատ խնդիրներ»:

Փորձագետը կարծիքով՝ նաեւ բացառվում է, որ Կարեն Կարապետյանը գալիս է ձայներ բերելու, կուսակցական աշխատանքներ անելու, կամ լուրջ կադրային փոփոխություններ անելու համար:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Իսկ չեք ուզում ասել թե ինչ փորձագետ է Մովսես Դեմիրճյանը? Գուցե գետաձիների սիրախաղերի կամ ասենք անհետացող բուսատեսակների: Նյութում այդ մասին ոչ մի խոսք չկա:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930