Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային մամուլը՝ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին

Սեպտեմբեր 09,2016 11:04

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել երկում տեղի ունեցած բողոքի ցույցերից և ոստիկանության հետ բախումներից հետո, գրում է միջազգային մամուլը՝ Հայաստանի վարչապետի հրաժարականի մասին:

«Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսին կոչ էր արել ձևավորել «ազգային համաձայնության կառավարություն». դա հաջորդեց բողոքի ցույցերին և բռնությանը, որի հետևանքով զոհվեց երկու ոստիկան»,- գրում է բրիտանական The Independent թերթը՝ նշելով, որ Աբրահամյանին փոխարինելու է գալու Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

«Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է իր հրաժարականի մասին… տնտեսության անկումից և շաբաթներ տևած բողոքի ցույցերից հետո»,- գրում է կատարյան Al-Jazeera-ն՝ հիշեցնելով հուլիսի վերջին Էրեբունու ՊՊԾ գնդի գրավմամբ սկսված «պատանդների ճգնաժամը»:

«Քաղաքացիական անհնազանդությունից և սուր տնտեսական անկումից մի քանի շաբաթ հետո Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է իր հրաժարականի մասին»,- բրիտանական The Guardian պարբերականն այսպես է անդրադառնում Աբրահամյանի հրաժարականին՝ դարձյալ հիշեցնելով «ազգային համաձայնության կառավարություն» ձևավորելու Սերժ Սարգսյանի հայտարարությունը:

«Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ նշելով որ երկիրը թարմ քաղաքականության կարիք ունի»,- գրում է Reuters-ը՝ հավելելով, որ դա հաջորդել է երկրի տնտեսության անկմանը և ժողովրդական բողոքի ցույցերին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930