Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիմեք խենթության». Արմեն Լամբարյանի նամակը` «Դատապարտյալների հիվանդանոցից»

Սեպտեմբեր 09,2016 20:45

Այսօր Ազատության հրապարակում հրավիրված հավաքի ժամանակ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արմեն Լամբարյանի դուստրը` Վարդ Լամբարյանն ընթերցեց հոր նամակը` ուղարկված «Դատապարտյալների հիվանդանոցից»:

miting

Նամակում մասնավորապես ասվում է. «Միասնականության շնորհիվ են ծնվում մեծ հաղթանակները, բայց այդ միասնականության կայացման համար եղել են նվիրյալներ:

Մեր պարագայում իշխող համակարգն այս վերջին 25 տարիներին պառակտել եւ այլասերել է հասարակության գրեթե բոլոր շերտերը: Այս իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը համասփյուռ հայության միասնականությունն ապահովելն է:

Այդ միասնականությունը ստեղծելու համար պետք են նվիրյալներ եւ խենթեր, որոնք իրենց գործողություններով մեր ժողովրդի հոգում կվառեն հույսի կրակը: Հենց այդ հույսի կրակն է, որ բազմահազար մարդկանց հանելու է փողոց:

Ուրեմն, հայ ցեղի ապագան կերտող նվիրյալներ ու խենթեր, ինքնակազմակերպվեք եւ դիմեք խենթության: Խենթերն են կերտում հզոր պետություններ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այս նիւթերում, Հայաստանում իրենք իրենց իսկ բառացիօրէն «խենթ» հռչակողները, ծավալուն եւ համակարգված կերպով, ամէն առիթով, շահագործում են իրենց երեխաները: Կամ որպէս «կենդանի վահան», արարքների իսկ ընթացքում, կամ ել որպէս քարոզչության միջոց: Առանց նկատի առնելու երեխայի հոգեվիճակը:

    Նոյնպէս, փողոցի ամենավայրագ բախումներու ընթացքին, հաճախ լսում ենք ցուցարարների մասին որոնք իրենց հետ այդտեղ տարել են իրենց երեխան…

    Այս երեւոյթը իւրահատուկ է Հայաստանին: Զայն – գոնէ այս ատիճան եւ այսքան լայնատարած կերպով – չենք տեսնում, այլ երկիրներում:

    Եթէ երեխաների պաշտպան լուրջ կազմակերպություն մը գոյություն ունենար Հայաստանում, հաւանաբար մինչեւ հիմա միջամտած ըլլար:Արդարեւ, այստեղ ծնողական հեղինակության չարաշահման խնդիր կա:

    Թէ որ ինքնակոչ «խենթերը» ուզում են իրենց կեանքերը խորտակել իրենց գաղափարների համար, դա իրենց կամքը, որոշումն ու իրաւունքն է: Սակայն իրաւասու չեն նոյնը պարտադրելու իրենց երեխաներին, որոնք – օրինապէս եւ հոգեբանականօրէն – անկարող են ի զօրու հավանություն տալու, այդ ուղղութեամբ:

    Արդէն չի բավեր որ տուն-տեղ լքած, ընտանիքը մոռցած, նետված են ինքնաքանդիչ պայքարի դաշտ, դեռ անոր վրայ, իրենց հե՞տ են քաշ տալու իրենց զավակները:

    Այդ «հզոր պետություն»ը որ այս մարդիկը ուզում են կերտել, նաեւ պէտք է որ ունենա, որպէս էական հիմունք՝ ծնողական տարրական պատասխանատվութեան գիտակցություն:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930