Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայռուսգազարդը» հայ ժողովրդից կթեց մեծածավալ գումար». Արմեն Մարտիրոսյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 09,2016 21:00

«Գեղեցիկ հրաշալի մտքեր է արտահայտում, միջազգային գործընկերների հետ իբրեւ թե հրաշալի աշխատող է, բայց նա համակարգի ներկայացուցիչ էր»,-ՀՀ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանի մասին այսպես արտահայտվեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` այսօր Ազատության հրապարակում «Սասնա ծռեր» շարժման հավաքի ժամանակ:

Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանին` նա ասաց. «Իր նման որեւէ մեկը չի կարող ընտրակեղծարարություն կազմակերպել: Դա իսկապես վարպետության աստիճան է»:

Մարտիրոսյանը հիշեցրեց, որ Կարեն Կարապետյանը տարիներ շարունակ գլխավորել է «Հայռուսգազարդը». «Այն հայ ժողովրդից կթեց մեծածավալ գումար` օրինական եւ անօրինական: Գյուղերում գազ քաշելու համար որքան «լեվի» գումար էին տալիս, այդ գումարներն ո՞ւր էին գնում: Գազալցակայանների հետ կապված բազմաթիվ խնդիրներ առաջացան: Այդ «լեվի» գազն ինչպե՞ս էր մտնում գազալցակայաններ: Հատկապես ձմռանը գազի որակի խնդիրներ են լինում, իսկ ԽՍՀՄ ժամանակ գազի կալորիականության խնդիր չկար»:

Արմեն Մարտիրոսյանը հարցադրում արեց` երբ Կարեն Կարապետյանը Երեւանի քաղաքապետի պաշտոնում էր, ի՞նչ փոփոխություններ եղան. «Միայն որոշ հատվածներից փողոցային առեւտուր անողներին հանեցին, թույլ չտվեցին օրվա հաց վաստակել, եւ որոշ կրպակներ հանեցին: Մի քանի ընտանիք այդպես թողեցին Հայաստանից գնացին»:

Հավելենք, որ հավաքի ավարտին Ազատության հրապարակից մեկնարկեց «Սասնա ծռեր» շարժման երթը: Մասնակիցները կանցնեն կենտրոնական փողոցներով, ապա կվերադառնան Ազատության հրապարակ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930