Լրահոս
Օրվա լրահոսը

«Անդրեաս Ղուկասյանին թույլ չեն տալիս տեսակցել իր երեխային». Դավիթ Սանասարյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 09,2016 21:25

«Այլ բան չէինք սպասում իրենցից»,-այսօր Ազատության հրապարակում անդրադառնալով դատարանի` «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանին գրավի դիմաց բաց թողնելու միջնորդությունը մերժելուն, ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը:

«Մի հակամարդկային եւ հակասահմանադրական գործելաոճ կա, որը պետք է ընդգծեմ: Անդրեասին եւ մյուս քաղբանտարկյալներին թույլ չեն տալիս հանդիպել իրենց անչափահաս երեխաների հետ: Մեր տղաներին գերի եք պահում, բայց մի խոչընդոտեք, որ տեսակցեն իրենց երեխաների հետ: Դա մարդկային նվազագույն պահանջ է»:

Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հրաժարականին` Սանասարյանը նկատեց. «Այնքան վատ վիճակում ենք, որ Ռուսաստանն է որոշում է, թե ով պետք է մեր երկրում լինի վարչապետ: Կարեն Կարապետյանին կանչել էին, որ հետո հետ ուղարկեն եւ այստեղ իրենց ներկայացուցիչը ունենան»:

Անդրեաս Ղուկասյանի կինը` ճարտարապետ Անահիտ Թարխանյանն էլ 1in.am-ի ուղիղ եթերում հայտնեց, որ դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Իշխող կուսակցությունը գտնում է, որ ընտանիքին արգելված է տեսակցել: Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է անչափահաս երեխային զրկել հոր հետ շփվելու իրավունքից»,-ասաց նա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930