Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Նիդեռլանդերեն-հայերեն բառարանը` կնոջ հիշատակին

Սեպտեմբեր 09,2016 22:55

Սեպտեմբերի 9-ին   «Նավավարում» կայացավ Նիդեռլանդերեն-հայերեն բառարանի շնորհանդեսը: Գիրքը կազմել են Սերգեյ եւ Նաիրա Վարդանյանները: Բառարանը պարունակում է շուրջ 10000 բառ եւ 5000 օրինակ, որոնք ընթերցողին հնարավորություն են տալիս ճշգրիտ կիրառել բառերը տարբեր իրավիճակներում, ինչպես նաեւ ծանոթանալ նիդեռլանդերենի որոշ նրբություններին: Բառարանը նախատեսված է նիդեռլանդերենի իմացության տարբեր մակարդակ ունեցող ընթերցող լայն շրջանակի համար:

2 3

Aravot.am-ի հետ զրույցում`  Սերգեյ Վարդանյանը, որը Բելգիայի ARDIA հասարակական կազմակերպության նախագահն է, ասաց որ սկսած 1997թ-ից ինքն է աշխատել բառարանի վրա, հետագայում նրան միացել է նաեւ Նաիրան: «Մեր բոլոր գործերը միասին ենք արել, հակառակ պարագայում`բառարանի  վրա աշխատելը բավականին բարդ կլիներ, քանի որ պետք էր համատեղել աշխատանքի հետ»,-ասաց պարոն Վարդանյանը:

Նա նաեւ հավելեց, որ  բառարանի մի շնորհանդես էլ առաջիկայում Բելգիայում կկազմակերպվի, սակայն օրը դեռ հայտնի չէ: «Հավանական է, որ կանենք Նաիրայի աշխատանքի վայրում, նա մարզային ինտերնացիոնալ կոմիտեի համակարգողն էր, կապված էր նաեւ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության հետ: Նաիրան  2014-ին պատրաստվում էր մասնակցել ֆեդերալ ընտրություններին, սակայն հիվանդությունը խանգարեց…»,- հավելեց Սերգեյ Վարդանյանը:

Նա բառարանը նվիրել է կնոջ լուսավոր հիշատակին: 2015-ին Նաիրան հեռացավ մահկանացուների աշխարհից՝ թողնելով իր գեղեցիկ հայկական ընտանիքն ու սիրելի մարդկանց:

Ինչ վերաբերում է ARDIA-ին, այն  Բելգիայում ամենաակտիվ գործող հասարակական կազմակերպություններից է:  ARDIA-ին մշտապես կազմակերպում է գիտաժողովներ, փառատոներ, այն իր առաջ խնդիր էր դրել հայ պահել օտարության մեջ գտնվող հայ մանուկներին: Նույն մտահոգությամբ էլ ամուսինները ժամանակին հայկական դպրոց են հիմնադրել Անտվերպենում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930