Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի պարալիմպիկ հավաքականներում պարբերաբար կեղծ հաշմանդամներ են հանդես եկել

Սեպտեմբեր 09,2016 23:07

Այս մասին հայտարարել եւ օրինակներ են բերել «Դոնի հաշմանդամային մարզական ակումբ» ՀԿ նախագահ Ալեքսանդր Կաչանովը եւ գոլբոլի Մոսկվայի մարզի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Շիպիլովը:

Նրանց խոսքերով, մարզիչներն ու որոշ ղեկավար անձինք առողջական ամենաաննշան խնդիր ունեցող մարզիկներին համոզում են տեղափոխվել հաշմանդամային սպորտ՝ ասելով, որ սովորական սպորտում նրանք հասել են իրենց հնարավորությունների գագաթին, իսկ այստեղ օլիմպիական ոսկե մեդալներն ու փառքն է սպասում: Նրանք այդ արարքները պատճառաբանում են նաեւ նրանով, որ Ռուսաստանում պարալիմպիկ չեմպիոնների ու նրանց մարզիչների համար նաեւ խոշոր խրախուսանքներ են սահմանված: Ընդ որում, քիչ չեն դեպքերը, երբ մարզիչները այդ կեղծ հաշմանդամներին հարկադրում են պարգեւավճարների կեսը տալ իրենց:

Կաչանովն ու Շիպիլովը վստահեցրել են, որ գործելաոճը որդեգրված է եղել ու լայնորեն կիրառվել է նաեւ ԽՍՀՄ օրոք:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ ccdi.ru-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930