Լրահոս
Օրվա լրահոսը

«168 Ժամ»-ը 12 տարեկան է

Սեպտեմբեր 10,2016 11:45

2004 թվականի սեպտեմբերի 10-ին լույս տեսավ «168 Ժամ» թերթի (168.am) առաջին համարը։ Հայկական մամուլի դաշտում նոր թերթ ստեղծելու մեր որոշման հիմքում, ի թիվս այլ պատճառների, իսկ գուցե առաջին հերթին՝ այն համոզմունքն էր, որ լավ պետություն ունենալու, ազատ հասարակություն կերտելու կարևորագույն միջոցն ու գործիքը խոսքի ազատությունն է ու ազատ մամուլը։

Մենք որոշեցինք ու մուտք գործեցինք այդ դաշտ։ 12 տարի առաջ։ Լա՞վ ենք աշխատել, թե՞ ոչ այնքան, թերացե՞լ ենք, թե՞ հերոսացել, պայքարե՞լ ենք, թե՞ հանձնվել՝ կորոշի ընթերցողը։ Բայց մենք մեր կողմից կարող ենք արձանագրել, ցավալիորեն արձանագրել, որ այն նպատակները, որոնք դրել էինք թերթի լույս ընծայման ժամանակ, ոչ միայն չեն իրագործվել, այլև գուցե դրանց իրականանալիությունն ավելի հեռացել է։

Որովհետև 12 տարի առաջ մամուլի միջոցներն ավելի քիչ էին քանակապես, 12 տարի առաջ ազատ խոսքն ավելի ճնշված էր՝ տարբեր կողմերից ու տարբեր միջոցներով, բայց 12 տարի առաջ մամուլը, ազատ խոսքն ավելի մեծ արժեք ուներ, ավելի ազդեցիկ էր, ու ազդեցիկ լինելով՝ ավելի ֆունկցիոնալ էր, քան այսօր՝ 12 տարի անց, երբ մամուլի միջոցներն էականորեն ավելի շատ են, խոսքի ազատությունն էլ՝ ավելի ապահովված։

Բայց խոսքը, մամուլի հրապարակումն այսօր՝ 12 տարի անց, շատ ավելի անարժեք են ու անազդեցիկ, քան այն տարիներին։ Ինչպես ժողովրդավարությունն ընդհանրապես, որ այն տարիներին ավելի բռնաճնշված էր՝ և՛ բովանդակային առումով, և՛ ձևականորեն, իսկ այսօր նույն բովանդակությամբ ներկայացվում է ավելի գունեղ փաթեթավորմամբ։

Խոսքի ազատությունն ու կայացած մամուլը հնարավորինս մեծ զանգվածներին մոլորեցնող քարոզչությունը չէ։ Խոսքի ազատությունն ու կայացած մամուլը ճշմարտության բարձրաձայնումն ու այդ բարձրաձայնումի արդյունքն է։

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930