Լրահոս
Օրվա լրահոսը

«Վկաները կալանավայրի ներսում են եղել, երբ դուրս են եկել, տեսել են տուժողներին անշարժ ընկած». «Երրորդմասցի Լյովիկի» սպանության գործ

Սեպտեմբեր 13,2016 21:50

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Երրորդմասցի Լյովիկի» եւ նրա երկու ընկերների սպանության գործով այսօր հրապարակվել են երեք վկաների ցուցմունքները:

Այս գործով ներգրավված փաստաբան Երվանդ Վարոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս վկաները երկր ժամանակ դատարան չէին ներկայանում, ավելի ուշ ճշտվեց, որ նրանք Հայաստանում չեն:

Վկաներից երկուսի ցուցմունքի համաձայն, իրենք դեպքի օրը գնացել էին «Նուբարաշեն» ՔԿՀ իրենցից մեկի եղբորը տեսակցության: Նրանք նաեւ նախաքննական ցուցմունքում պատմել էին, որ գործով տուժողների ծանոթներն են եղել, նրանցից Մեսրոպ Նազարյանցին էլ տեսել են ՔԿՀ-ի մոտ, նրանից տեղեկացել, որ նույն մարդուն տեսակցության է գալու նաեւ ինքը Լեւոն Ղազարյանի հետ: Վկաները պատմել են, որ կալանավայրի ներսում են եղել, երբ կրակոցներ են լսել, դուրս եկել, տեսել տուժողներին անշարժ ընկած:

Երվանդ Վարոսյանի խոսքով, այսօրվա վկաների ցուցմունքն էլ նախորդ բոլոր վկաների ցուցմունքների պես գործի հետ որեւէ լուրջ կապ  չունեն. «Տպավորություն է, որ մեղադրանքի կողմը փորձում է ինչ-որ բազմաթիվ ապացույցների պատրանք ստեղծել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930