Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Վոկալ երաժշտության երեկո` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին

Սեպտեմբեր 15,2016 21:50

Սեպտեմբերի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ վոկալ երաժշտության երեկո, որը նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին:

Համերգային երեկոյին ներկա էին պաշտոնատար անձինք, Սփյուռքից ժամանած հյուրեր, մտավորականներ:

Պոլսահայ  երգիչ  Արթուր Բաղդասարյանը և երգեհոնահար Էդվին սարկավագ Գալիփյանը կատարեցին հայ մեծանուն կոմպոզիտորներ Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Մակար Եկմալյանի, Ալան Հովհաննեսի, Էդգար Մանասի, Գևորգ Արմենյանի, Էդվարդ Հակոբյանի, Արա Պարթևյանի, Ռոբերտ Աթայանի ստեղծագործությունները:

Ներկաներին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարարի մամուլի քարտուղար Սեյրանուհի Գեղամյանը: Ողջույնի խոսքում, մասնավորապես նշված էր. «Սիրելի´ ներկաներ, արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող մշակութային ծրագրերի շրջանակներում Պոլսից ժամանած մեր արվեստագետ­ների ելույթների կազմակերպումը Հայրենիքում:

Հայ ժողովրդի պատմության մեջ իր ծանրակշիռ դերակատարմամբ մշտապես կարևորվել է Կ.Պոլիսը` որպես հայ մտքի խոշորագույն կենտրոն, որը տասնամյակներ շարունակ հոգևոր լիցքեր է հաղորդել հայ հասարակական և մշակութային կյանքին:

Պոլսահայ համայնքն իր մշակութային ներուժով այսօր էլ շարունակում է մեզ հիացնել: Օրեր առաջ մենք առիթ ունեցանք հիանալու «Մարալ» երգի-պարի միության «Արա և Շամիրամ» ներկայացմամբ: Այսօր էլ մենք հուզվեցինք և հպարտացանք մեր երկու երիտասարդների բարձրարվեստ կատարումներով:

Շարունակեք ձեր նվիրական գործունեությունը՝  հանուն հայ մշակույթի պահպանման, զարգացման և տարածման: Թո’ղ ՀՀ անկախության 25-ամյակի շրջանակներում կազմակերպվող այս համերգը ստեղծագործական նոր լիցքեր հաղորդի ձեզ»:

Համերգի ավարտին Սեյրանուհի Գեղամյանը երգիչ Արթուր Բաղդասարյանին և երգեհոնահար Էդվին սարկավագ Գալիփյանին հանձնեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի մասնակցության հավաստագրեր և հուշամեդալներ:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930