Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդամենը 8 իրավախախտ երեխա Տավուշի մարզում

Սեպտեմբեր 15,2016 21:45

2016թ. օգոստոսի 1-ի դրությամբ ՀՀ Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժինների  անչափահասների  գործերով  տեսչություններում  իրավախախտման  և հանցագործության կատարման համար պրոֆիլակտիկ հաշվառման մեջ է եղել 8 անչափահաս, որից 4-ը Իջևանի տարածաշրջանից (մեկը կատարել է բռնաբարություն, 1-ը գողություն, 2-ը` ուսումից խուսափող են), 1-ը՝ Դիլիջանից (գողություն), 3-ը՝ Բերդի տարածաշրջանից (գողություններ են կատարել):

Այդ մասին տեղեկացանք Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից: 132 000 բնակիչ ունեցող մարզում 8 երեխա է պրոֆիլակտիկ հաշվառման վերցվել, իսկ մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանից կատարած իրավախախտման համար ոչ մի անչափահաս պրոֆիլակտիկ հաշվառման չի եղել:

Նոյեմբերյանի տարածաշրջանն ընդգրկում է Նոյեմբերյան քաղաքը եւ 18 գյուղեր, այդ բնակավայրերում չկա՞ն ուսումից խուսափող, տարբեր բնույթի իրավախախտումներ կատարող երեխաներ:

Հավելենք, որ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը  ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացրել է միջոցառումներ` ուղղված անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների և իրավախախտումների կանխարգելմանը, դրանց ծնող պատճառների և պայմանների վերացմանը, երեխաների նկատմամբ ֆիզիկական, հոգեբանական, սեռական, տնտեսական բռնության հիմնախնդիրների ուսումնասիրությանը, նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930