Լրահոս
Օրվա լրահոսը

3 դիմակավորվածները մորից և աղջկանից հափշտակել են հեռախոսներ, գինիներ, փայտամշակման ֆռեզ և գումար. shamshyan.com

Սեպտեմբեր 16,2016 11:35

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Արզնի գյուղի 15-րդ փողոցի 62 տան բնակիչ, 37-ամյա Մարիամ Ոսկանյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 03։30-ից մինչև 04.00-ն ընկած ժամանակահատվածում ավազակային հարձակում է կատարվել իր և դստեր նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Լայերտ Գրիգորյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի և Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։

Ոստիկաններին և քննիչներին տուժած Մ. Ոսկանյանը հայտնել է, որ 3 դիմակավորված անձինք խոհանոցի բաց պատուհանից ներս են գործել բնակարան, ապա դանակի սպառնալիքի տակ իրենից և իր աղջկանից՝ 18-ամյա Աստղիկ Չիլինգարյանից պահանջել և հափշտակել են 1 հատ Sony տեսակի տեսախցիկ, 1 հատ Medion տեսակի տեսաձայնագրիչ, 1 հատ Sony և iPhone տեսակի բջջային հեռախոսներ, 1 հատ փայտամշակման ֆռեզ, 4 հատ «Մոսկաթո» տեսակի գինի և 30 հազար ՀՀ դրամ։

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930