Լրահոս
Օրվա լրահոսը

«Միգրացիայի ուղիները» ֆոտո ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն մարդկային պատմությունները

Սեպտեմբեր 16,2016 14:41

2016 թ-ի սեպտեմբերի 17-ին Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը, «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտում» (ՄԻԲՄԱ) ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում, կկազմակերպի «Միգրացիայի ուղիները» ֆոտոցուցահանդես: Ցուցահանդեսը տեղի է ունենալու Արամ Խաչատուրյանի տուն-թանգարանում (Զարոբյան փ, 3), սկիզբը՝ժ.13:00-ին: Լուսանկարների հեղինակներն են հայ հայտնի լուսանկարիչներ՝ Վիգեն Մնոյանը և Գերման Ավագյանը:

Ցուցահանդեսի գլխավոր նպատակն է միգրացիայի խնդիրների մասին հանրային իրազեկման և ընկալման բարձրացումը, ԶԼՄ-ների և հասարակության շրջանում միգրացիայի վերաբերյալ կարծրատիպերի վերացումը: Լուսանկարների հերոսները աշխատանքային միգրանտներն են, Սիրիայի փախստականներ և հայրենադարձներ, ովքեր կյանքի բերումով բնակվում և աշխատում են Հայաստանում: Լուսանկարները ներկայացնում են այդ մարդկանց կյանքը՝ Հայաստանում հաստատվելուց հետո: Ֆոտոցուցահանդեսի շրջանակներում ներկայացված մարդկային պատմությունների միջոցով Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը փորձ է անում վեր հանել միգրացիայի ոլորտում առկա մի շարք խնդիրներ, այն է՝ փախստականներն ու ապաստանը, միգրանտների ինտեգրումը և վերաինտեգրումը և այլ արդիական հարցեր:

Պրն Վիգեն Մնոյանը 14 ֆոտոցուցահանդեսների հեղինակ է: Իր նախկինում արված աշխատանքների թեմաներն էին սոցիալապես անապահով մեծահասակները, ծեր նկարիչները, պատերազմի վետերանները և Հայաստանի ու օտար երկրների երեխաների խնդիրները: Վիգեն Մնոյանը «Հայկական լուսանկարչության ազգային ասոցիացիայի» փոխնախագահն է և Երևանում FIAF-ի ներկայացուցիչը: Պրն Գերման Ավագյանը լուսանկարիչ է, ով իր կյանքը, ջանքերը և արվեստը նվիրել է հայ հասարակությանը: Նրա «Հոգեբանական առողջություն», «Մահաբեր խաղալիքներ» և «Գողացված մանկություն» լուսանկարչական աշխատանքները տեղ են գտել ոչ միայն տեղական այլ նաև արտասահմանյան մամուլում:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930