Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Զինվորն անզգուշությամբ մահ է պատճառել ծառայակցին

Սեպտեմբեր 16,2016 21:55

Հայկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2016թ. ապրիլի 11-ին, ժամը 15.35-ի սահմաններում «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենայի անվադողերը լիցքավորելու նպատակով իրեն ամրակցված «ՈՒրալ-4320» մակնիշի ավտոմեքենայով ծածկարան մուտք գործելիս թույլ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետին հակասող գործողություններ:

Դրա հետեւանքով նա վրաերթի է ենթարկել ավտոմեքենայի առաջ կանգնած ժամկետային զինծառայող Գառնիկ Ավետիսյանին, անզգուշությամբ վերջինիս մահ պատճառել: Դեպքը տեղի է ունեցել Դիլիջան քաղաքում: Գ. Ավետիսյանը մնացել է 2 ավտոմեքենաների արանքում: Նա Դիլիջանի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Հ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 377 հոդվածի 2-րդ մասով («Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոններ խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»): Սույն հոդվածով բնութագրվող գործողությունները պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա: Հ. Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում էր Լոռու կայազորի զինվորական դատախազությունը: Սեպտեմբերի 15-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը արագացված դատավարության ավարտին վճռել է Հ. Հարությանյանին մեղավոր ճանաչել առաջադրված հոդվածով եւ նրան դատապարտել մեկ տարվա ազատազրկման, երկու տարի ժամկետով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930