Լրահոս
Օրվա լրահոսը

Որպեսզի կախարդական փայտիկը դառնա գերան՝ Արմեն Մարտիրոսյանը վարչապետին ասում է ձեւերը (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 17,2016 21:11

Ազատության հրապարակից  մեկնարկել է ի աջակցություն  «Սասնա ծռեր»֊ի  հավաք֊երթը, որն, ըստ կազմակերպիչների, շարժվում է Մաշտոցի պողոտայով դեպի Սայաթ֊Նովա, Ամիրյան փողոցներով։ Երթի մասնակիցները  «Սասնա ծռեր» , «Մենք Սասնա ծուռ ենք» վանկարկումներով եւ թմբկահարելով շարժվում են նշված երթուղով։

sasna-tsrer3

Մինչ երթը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն Ազատության հրապարակում իր ելույթում ասաց, որ այսօր աշխարհի տարբեր, տասից ավելի քաղաքներում եւս նման ակցիա են անում։ «Նրանք այդ անում են մի բանի համար, այն պահանջների ի կատար ածման, որը պահանջում էին «Սասնա ծռերը»,֊ասաց Արմեն Մարտիրոսյանը։ Նա նաեւ հիշեցրեց նախկին գլխավոր  դատախազի հայտարարությունը, որն, ըստ Արմեն Մարիտիրոսյանի, իշխանության հայտարարություն է, ըստ որի, եթե «Սասնա ծռերի» անդամները զենքը վայր դնեն, բոլորովին այլ մոտեցում է լինելու։

sasna-tsrer2

Հավաքվածները կրկին պահանջում են ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում ասաց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների ճնշող մեծամասնությունը շատ շտապ պետք է ազատության մեջ լինի, իսկ ոստիկանության հետ կապված դրվագների հետ առնչություն ունեցողների դեպքում էլ պետք է արդար հասնել նրան, որ արդար դատավարություն լինի։

Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ՝ «Մեր ոստիկանության  ճնշող մեծամասնությունը, հավատացած եմ, մեզ հետ  է։ Սարի թաղի դեպքերը դա ցույց տվեցին, որովհետեւ իշխանությունները  չունեին այլեւս այլ հենարան, քան ոստիկանության հագուստ հագած, ուսադիր կրող մի խումբ մարդիկ եւ հրոսակախմբերը»։

sasna-tsrer

Արմեն Մարտիրոսյանը նաեւ անդրադարձավ նորանշանակ վարչապետին եւ Կարեն Կարապետյանին կախարդական փայտիկ տեղն էլ ասաց․«Արժանացեք ժողովրդի վստահությանը, թույլ տվեք տնտեսությունն ազատ շնչի, արդար տնտեսական կառավարում իրականացրեք, եւ կախարդական փայտիկը կդառնա կախարդական գերան։ Ու որեւէ խնդիր չի լինի, ստեղծագործ ժողովուրդ ենք, մեզ ի՞նչ է եղել»։

Երթը շարունակվեց երգելով, «Մենք Սասնա ծուռ ենք», «Ինքնիշխան Հայաստան» վանկարկումներով և ավարտվեց Ազատության հրապարակում: Կազմակերպիչները հայտարարեցին, որ հաջորդ հավաքի մասին նախօրոք կտեղեկացնեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    այդ «կախարդական փայտիկի» եւ «գերան»ի ակնարկութիւնները սուր փորձութեան կ’ենթարկեն… պատկերաւոր կերպով հակադարձելու Պարոն Մարտիրոսյանին եւ իր նմաններին, սակայն այս կայքէջին վրայ այդպիսի բաներ չեն հրատարկվիր – ինչ որ լաւ է, անշուշտ –

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930