Լրահոս
Օրվա լրահոսը

Խախտումներ`առավոտ շուտ

Սեպտեմբեր 18,2016 11:06

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն» արդեն հրապարակել է  ընտրությունների ընթացքում  գրանցված որոշ խախտումները եւ այդ առումով ամենաակտիվ ընտրատեղամասերը:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, որ Արագածոտ, Արարատ, Արմավիր, Սյունիք, Տավուշ մարզերի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնում, արդեն իսկ  09.30-ի դրությամբ հաղորդել է 16 խախտման մասին` չորս ընտրատեղամասերում։

Մասնավորապես Դիտորդի / ԶԼՄ ներկայացուցչի,վստահված անձի իրավունքների խախտում/աշխատանքների խոչընդոտում, տեղամասային հանձնաժողովի (ՏՀ) գործողությունների կազմակերպման կարգի խախտում, քարոզչական նյութերի առկայություն տեղամասում, քվեարկության գաղտնիության խախտում, դիտորդի կամ ԶԼՄ ներկայացուցչի քվեարկության կարգի խախտման կամ դրա վերաբերյալ առաջարկությունների մերժում ՏՀ նախագահի կողմից եւ անգամ քվեատուփի լցնում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930