Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ձերբակալություն` գեներալ Մանվելի որդու շրջապատից

Սեպտեմբեր 18,2016 19:11

Երևան-Էջմիածին ավտոճանապարհին սեպտեմբերի 16-ի ուշ երեկոյան տեղի էր ունեցել  զինված միջադեպ: Կրակել էին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու` Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ: Կային տուժողներ:

Սեպտեմբերի 18-ին  հայտնի դարձավ, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին սեպտեմբերի 16-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեկ անձ ձերբակալվել է։ Ընդ որում, այդ մարդը`Կ. Արմենակյանը Կարեն Գրիգորյանի շրջապատից է, եւ խուզարկության արդյունքում նրա բնակարանում հայտնաբերվել էր ռազմամթերք:

Aravot.am-ը գործող քաղաքապետի հետ չկարողացավ կապվել, վերջինս անպատասխան թողեց հեռախոսազանգերը:
Զանգահարեցինք Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյանին:

Aravot.am-ը Վարդանյանից հետաքրքրվեց` այն, որ ձերբակալվածը Կարեն Գրիգորյանի «մարդն» է, արդյոք չի ՞ հարվածում նրա իմիջին:

Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետը նախ ասաց, որ ոչ կոռեկտ հարց ենք հնչեցնում, ապա հավելեց. «Քանի որ ընտրական պրոցեսների մեջ եմ, չեմ հետեւել, թե ինչ լրատվություն ու հայտարարություն է տարածվել, եւ որտեղով, բայց մեր դիրքորոշումը հետեւյալն է`թող իրավապահները զբաղվեն, օբյեկտիվ քննություն անցկացվի եւ բոլոր մեղավորները հայտնաբերվեն ու պատժվեն: Մենք կողմ ենք, որ օրինականություն լինի, արդար քննություն, արդար դատավարություն: Անկախ նրանից` ո՞ր կողմից` ովքեր` ինչ հարցում են մեղադրվում, պետք է  պատժվեն: Այսօր արգելվում է նախընտրական քարոզչությունը, հետեւաբար չեմ կարող ինչ-որ բաներ ասել, բացի այդ, լավ կլինի  չմիջամտենք նախաքննական մարմնի աշխատանքներին եւ չփորձենք խոչընդոտել: Ամեն  դեպքում, մենք կողմ ենք, որ բոլոր մեղավորները ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատիժը ստանան»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930