Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի պաշտպանության նախարարն ընդունել է Թուրքիայի պատվիրակությանը

Սեպտեմբեր 19,2016 21:55

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հանդիպել է Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Սալիհ Զաքի Չոլաքի հետ։ Այս մասին հաղորդում է «Գրուզիա Օնլայն» գործակալությունը` վկայակոչելով Վրաստանի ՊՆ մամուլի հաղորդագրությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարությունում։

Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի իր գործընկերոջը` տարիներ շարունակ Վրաստանին ցուցաբերված քաղաքական ու գործնական աջակցության համար։

Հանդիպմանը կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում հարաբերութունները խորացնելու հնարավորությունները։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Կողմերն ուշադրություն են դարձրել նաև վրաց-թուրքական-ադրբեջանական եռակողմ հարաբերությունների խորացման հեռանկարներին։

Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930