Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուի որդուն հայտնաբերել են իրենց տան նկուղում. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 20,2016 14:33
inqnaspan

Քիչ առաջ «Գյումրի» բժշկական կենտրոն էին տեղափոխել ԲՀԿ թեկնածու Վարդեւան Գրիգորյանի փոքր որդուն՝ Արշակ Գրիգորյանին:

«Գյումրի» ԲԿ տնօրեն Արմեն Խաչատրյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ժամը 13.20-13.30-ի սահմաններում նրան հիվանդանոց են ընդունել գլխի թափանցող միջանցիկ հրազենային վնասվածքով, արյունահոսությամբ: Հնարավոր ամեն ինչ արել են երիտասարդի կյանքը փրկելու համար, սակայն  սիրտ-թոքային անբավարարություն է նկատվել, եւ հնարավոր չի եղել փրկել կյանքը: Նրան հիվանդանոց են տեղափոխել ոչ շտապօգնության մեքենայով:

ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության  հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեղեկացրեց, որ ահազանգ են ստացել, ոստիկանության ծառայողները մեկնել են Եւ Արշակ Գրիգորյանին հայտնաբերել են իրենց տան նկուղում: Դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ: Դեպքի հանգամանքները պարզվում են: Դեռեւս միանշանակ պարզ չէ՝ դա սպանո՞ւթյուն է, թե՞ այլ բան:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930